Աբովյան քաղաքի էստրադային եւ ջազային արվեստի ստուդիան՝ Աբովյանի «Россия» հ/կ-ի հետ համատեղ, մայիսի 29-ին կազմակերպում է «Нерушимая дружба» խորագրով ցերեկույթ, որը կայանալու է տեղի «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում»:
Aravot.am-ը արվեստի ստուդիայի տնօրեն Մամիկոն Բադալյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ հենց «Россия» հ/կ-ի հետ եւ ինչո՞ւ ռուսալեզու միջոցառում:
«Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան այն ֆիլհարմոնիկ կազմակերպություններից մեկն է, որը պրոպագանդում ու ներկայացնում է ինչպես հայ, այնպես էլ աշխարհի տարբեր ազգերի ու ժողովուրդների մշակութային բարձրարժեք ստեղծագործություններից: Այս անգամ որոշել ենք անդրադառնալ Ռուսաստանի հետ մեր բարեկամությանը, ռուս ժողովրդի ազգային, դասական ու էստրադային երգին, ռուս կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններին, ռուս պոետների բանաստեղծական մտքին (այս տարի Վ.Բրյուսովը կդառնար 140 տարեկան): Ծրագրում ընդգրկված են նաև հայ հեղինակների ստեղծագործություններից (երգեր ու բանաստեղծություններ), որոնք մեր մեծերը ժամանակին թարգմանել են ռուսերեն: Միջոցառումն անց ենք կացնում «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում». այն վարելու են մեր սաները, բացառապես՝ ռուսաց լեզվով …Թող ռուսաց լեզուն էլ, մնացած օտար լեզուների պես, լավ սովորեն մեր պատանիներն ու երիտասարդները»,- պատասխանեց Բադալյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 2-ին հավանություն էր տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին, ինչը լուրջ աժիոտաժ է առաջացրել, եւ ռուսերենով անցկացվող ցանկացած միջոցառում այժմ ընկալվում է որպես հայերենի դեմ ուղղված հարված:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ