Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի հարցով» ընդվզում չկա

Մայիս 16,2013 13:50

2010 թվականի ամռանը Ֆրանսիայում բազմահազարանոց ցույցեր էին անցկացվում: Կառավարությունը (այն ժամանակ իշխանության գլխին էին Սարկոզիի գլխավորած աջ ուժերը) օրինագիծ էր ներկայացրել, ըստ որի՝ 2018 թվականին թոշակային տարիքը բարձրացվելու էր 60-ից մինչեւ 62 տարեկան: Ֆրանսիացիները, պարզվում է, չէին ուզում հավելյալ երկու տարի աշխատել եւ ակտիվորեն բողոքում էին արհմիությունների եւ ձախ կուսակցությունների կոչով:

Հայաստանում գազի գինը պատրաստվում են բարձրացնել 67 տոկոսով եւ ոչ թե 5 տարի հետո, այլ հենց հիմա, բայց փողոցներում զանգվածային բողոքի նշաններ առայժմ չեն նկատվել: Պատճառը թերեւս այն է, որ մեզ մոտ չկան արհմիություններ, մեր մեջ ասած՝ չկան նաեւ աջ կամ ձախ կամ որեւէ այլ քաղաքական ուժեր: Կան հղփացած, չափը կորցրած, այսպես կոչված, «քրեաօլիգարխներ»՝ իրենց արբանյակներով, ինչպես նաեւ մի քանի տասնյակ գործիչներ, որոնք անկեղծության այս կամ այն աստիճանով քննադատում են իշխանավորներին: Անվանել այդ խմբերը «իշխանություն», «ընդդիմություն», «կուսակցություններ» հնչեղ անուններով՝ չափազանցություն է: Այդ քննադատող գործիչները կարողանում են ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակում հավաքել մի քանի հազար դժգոհ մարդու (մի քանի հարյուր հազար դժգոհներից), հավաքվածները մեծագույն հաճույքով լսում են «քրեաօլիգարխների» հասցեին թունդ խոսքերը, վանկարկում են, սուլում են, ցանկանում են գնալ Բաղրամյան 26 եւ… գնում են իրենց տներով:

Բայց ուշադրություն դարձրեք՝ մարդիկ Ազատության հրապարակում հավաքվում են գլխավորապես այն միջոցառումից հետո, որը դարձյալ պայմանականորեն կոչվում է «նախագահական ընտրություններ»: Պայմանականորեն՝ որովհետեւ եթե չկա իշխանություն եւ ընդդիմություն, ապա ո՞ր հրաշքով պիտի անցկացվեն իսկական ընտրություններ՝ դա իրականում տեխնիկական գործընթաց է, որը պաշտոնականացնում է իշխանության վերարտադրությունը: Բայց մարդիկ փողոց են դուրս գալիս հենց նման միջոցառումների ժամանակ: Ինչո՞ւ: Որովհետեւ նրանք հույս ունեն, որ «չար թագավորին» կփոխարինի «բարի թագավորը», որի արդյունքում նրանք կսկսեն լավ ապրել:

Մեր քաղաքական մշակույթը ենթադրում է, եւ մեր գործիչներն էլ այդպես են կողմնորոշում քաղաքացիներին, որ փողոց կարելի է դուրս գալ միայն իշխանափոխության պահանջով, մնացած պահանջները մանր են եւ անկարեւոր: Հիմա եթե ընդդիմադիրներն ասեն՝ «դուրս եկեք փողոց եւ պահանջեք, որ գազը չթանկանա», նրանց կոչին քչերը կհետեւեն, որովհետեւ ընդդիմադիրների ստանդարտ վարքագիծը հետեւյալն է՝ «տվեք մեզ իշխանություն, եւ հաջորդ իսկ օրը գազի գինը կդառնա երկու կոպեկ»: Իսկ այդ փաստարկը կաշխատի միայն հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ:

Մինչեւ հասարակությունը չստեղծի իր սեփական կառույցները եւ չսովորի պայքարել իր իրավունքների եւ ոչ թե իշխանափոխության համար, իշխանությունը կանի այն, ինչ կուզի: Օրինակ՝ կբարձրացնի գազի գինը: Մարդիկ կդժգոհեն, կբողոքեն կյանքից՝ ամեն մեկն իր անկյունում, եւ սուսուփուս կվճարեն գազի համար՝ նոր սակագնով: Կամ կգնան այնպիսի մի երկիր, որտեղ գազի վարձն իրենց աշխատավարձի կեսը չի տանում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Որպես Հայաստանի Բարգավաճ Հանրապետական Կոնգրեսի Խոսնակ լիովին համամիտ եմ հոդվածի հեղինակի հետ: Գազի թանկացման համար մեղավոր են այդ ընդիմադիր կոչեցյալները, հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչու՞ հացադուլ չի անում երբ պետք է: Չենք սիրում էլի էդ մարդուն, հո զոռով չի: Ինչ հոդված գրում ենք, Րաֆու հանդեպ մեր հակակրանքը անպայման պիտի կարմիր թելի պես անցնի:

    Ասել եմ ու նորից կրկնեմ, որ մեր ՀԲՀԿ-ի ամենօրյա տքնաջան աշխատանքը չի դադարի քանի դեռ Հայաստանը չի հայաթափվել: Պատկերացնում եք, աշխարհի մի չքնաղ ու անմարդաբնակ անկյուն ուր կազինո ու հասարակաց տուն գնալուց հետո կարելի է մտնել եկեղեցի ու հայր Կճոյանից մեղքերի թողություն ստանալ: Բա, բիզնես պլան ունենք աշխա՛րհը չունի:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ընդունեք թե չէ,այսօր Հայաստանում անժխտելի 2 ճշմարտություն կա.

    1. Հայաստանում ԱՄԵՆ ՊԱՀԻ հեղափոխություն/հեղաշրջում/ապստամբություն կարող է պոռթկալ,որովհետև երկրում անկառավարելի,ՀՍԿԱՅԱԿԱՆ սոցիալական անարդարություն կա. այս (նեգատիվ) էներգիան ՊԻՏԻ մի օր դուրս ժայթքի;

    2. Հայաստանը օլիգարխային /ՀՀԿ-ԲՀԿ ճիրաններից ազատագրելու ՄԻԱՅՆ ՄԵԿ խաղաղ-սահմանադրական միջոց կա. համախմբվել «Նոր Հայաստան»/«Բարև» շարժման շուրջ,տարածվել մարզերում ու աստիճանաբար մեծացնել/հզորացնել շարժումը:

    • Tigran says:

      Էդ էներգիան արդեն 20 տարի դուրս է ժայթքում,էն էլ ոնց է ժայթքում…դեպի Ռուսաստան,Գերմանիա,ԱՄՆՙ,Իսպանիա,Հոլանդիա…

  3. Maxim says:

    Հարգելի՝ Վարազ Սյունի: Ձեր ասած շարժումը կա: Այն կոչվում է՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ: Ցանկության
    դեպքում կարող եք համացանցից տեղեկանալ մեր՝ ով լինելը: Վաղը, ուրբաթ օրը, մայիսի 17-ին
    ժամը՝ 19-ին տեղի է ունենալու առաջին հանրահավաքը: Միացեք մեզ: Մենք դեռ անելիքներ ունենք
    ողջ եվրոպայով մեկ: Ես այդ շարժման հազարից մեկն եմ, բայց խորապես հավատուն եմ, որ հարյուր
    հազարներ է դառնալու, և մի օր կգա երբ այսօրվա իմ նամակի իրականության մեջ կհամոզվեք:
    Մեզնից՝ սփյուրքահայ կոչվողներիցս շատ բան է կախված՝ յուրաքանչյուրը իր հոգու կանչով:
    Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ երկիրը փլուզման եզրին է,՝ բացի Անգլյական բուլդոգներից,
    լֆիկներից, լիսկաներից, դոդերից, նեմեցներից և այլ զիբիլներից:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Մաքսիմ, Դուք ֆիզիկապես Հայաստանո՞ւմ եք: Եթե այո, ողջունում եմ Ձեր քաղաքացիական ակտիվությունը: Եթե ոչ, չեմ պատկերացնում, թե ինչպես եք Դուք Եվրոպայում պայքարելու հանուն Հայաստանում համակարգի փոփոխության:

  4. Spartak says:

    Ես այսօր առավոտյան միացա գազի գների թանկացման հետ կապված ցույցին:Մաքսիմ, եթե Հայաստանում ես ապրում, կարծում եմ դու էլ այնտեղ կլինեիր:Ես քեզ չեմ ճանաչում, որի համար ցավում եմ:Երևի մի օր կճանաչեմ:Բայց ո՞ւր էր Րաֆֆին, չէ՛ որ իր հանրահա- վաքների ժամանակ շա~տ էր շահարկում ժողովրդի սոցիալական վիճակը:Սրանից լավ առի՞թ: Գազի թանկացումից այն կողմ ոչինչ այլևս չեմ պատկերացնում:Շղթայական թանկա- ցումներ են լինելու, մարդիկ ավելի վատ են ապրելու, դժգոհություններից իմ շատ հայրենակիցներ վտարանդի են դառնալու:Սա այն պահն է, որ չպետք է, ինչպես ասում են՝ երեսուն տոկոսանոց կուտն ուտել:

  5. harut says:

    Le pape François n’a pas fait de diplomatie en recevant, jeudi au Vatican, les lettres de créance de quatre nouveaux ambassadeurs, dont celui du Luxembourg. Il s’est lancé comme aucun de ses prédécesseurs n’avait osé – pas même Jean-Paul II – dans une dénonciation extrêmement vigoureuse du «fétichisme de l’argent», de la «dictature de l’économie sans visage» qui crée une «nouvelle tyrannie invisible» dont les «pauvres» font les frais.

    Երանի մէկը ըլլար թարգմանէր – որ Շարմազանովները մի քիչ արդար վարուէին ԺՈՂՈՎՈՒՐԴԻ հետ։

  6. Maxim says:

    Հարգելի՝ Արամ Աբրահամյան, և Spartak, Ես Էստոնիայի քաղաքացի եմ, որտեղ բնակվում եմ 1984
    թ-ից: Մարտի 20-ից Երևանում եմ, եկա մասնակցելու՝ Ռաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին,
    ցավոք հրաշք տեղի չունեցավ, որին սպասում էր ժողովուրդը: Իմ խորը համոզմամբ,՝ Ռաֆֆին և նրա
    թիմը՝ լավ առումով արեցին այն, ինչին որ իվիճակի էին նրանք և ժողովուրդը: Իսկ՝ ,,հիմա,,- յի պահանջը ինձ այսօր անիրական է թվում: Քաղաքապետի ընտրություններ կոչված առևտրից հետո,
    որտեղ ժողովուրդը իրեն մեկ անգամ ևս վաճառեց 5-10 հազար դրամով, արդարանալով տարբեր հիմար պատճառաբանություններով, հասկացա, որ ,,Սարդարաբատ,, շարժման կողմից ձեռնարկած՝
    ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ հասարակական շարժման գաղափարը միակ ճիշտ որոշումն է՝, որ նախորոք
    համոզված լինելով այսօրվա միանշանակ հանցագործ ռեժիմի անառակաբարո խաղերին՝, չի կարելի
    ազնիվ մրցակցության մեջ մտնել և մեկ անգամ ևս ինքնախաբեությամբ զբաղվել: Ինձ ապշեցրեց՝ առաջին հանրահավաքը Գյումրիում, իր ջերմությամբ, անկեղծությամբ և իհարկե Գյումրեցու նամուսն ու թասիբը՝ ամեն քայլափոխում: Հույսով եմ, որ նման ջերմ մթնոլորտում կնդանա՝ այսօրվա հանրա-
    հավաքը մեր սուրբ հրապարակում ժամը՝ 19-ին, եթե իհարկե անձրևը չխանգարի:
    Ես չեմ մասնակցում մյուս երթերին և բողոքի արդար ցույցերին, միայն այն պատճառով, քանի որ
    և ֆիզիկապես և հոգեպես զբաղված եմ՝ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ հոգսերով, թեպետ անկեղծ ասած
    իմ օգտակար լինելու գործակիցը՝ ցածր է, բայց պատրաստ եմ կատարել՝ բողոքի ակցիաներ գրե թե
    աշխարհի ցանկացած ծայրում,՝ ունենալով ազատ մուտքի վիզա-ի հնարավորություն, և կոչ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ մեզ, հանուն մեր երկրը աղետից փրկելուն: Այս շարժումը կարծում եմ երկար է տևելու առանց ինքնախաբեության՝ ,,հիմա,,-ների: Իմ ձգտումը
    նորմալ մարդու ցանկություն է,՝ ունենալ գոնե նորմալ երկիր: Երախտապարտ եմ, և գլուխս բարձր
    կարող եմ քայլել, քանի որ իմ ազգը ունի՝ ,,Սարդարաբատ,, ,,Նոր Հայաստան,, և էլի շատ անհատ-
    ներ,՝ ովքեր մարդկային բարձր արժանիքներով հիացմունք են պատճառում: Անունները չեմ թվար-
    կում, որ շողոքորթություն չթվա, թեպետ գրե թե ոչ ոք ինձ չի ճանաչում, ծայց հույսով եմ, որ կգա
    ժամանակը, և ես պատիվ կունենամ այդ լավ մարդկանց ձեռքը սեղմելու:
    Կեցցե՝ ազնիվի, լավի, բարու, մարդկայինի հաղթանակը:
    Ինձ հետ ծանոթանալու ցանկացողնրին անչափ շնորհակալ կլինեմ: Այսօր ժամը՝ 19-ին կլինեմ մեր
    սուրբ հրապարակի ելույթների հարթակում, կարծում եմ պատիվ չեմ ունենա ելույթի, քանի որ կան
    ավելի արժանիները, որոնց խորապես հարգում եմ:
    Ինչպես միշտ անունս՝ նույնն է, մազերս՝ ճերմակ, բայց այս անգամ հագած կլինեմ բաց գույնի
    կուրտկա: Եկեք փրկենք մեր բալորիս սիրելի հայրենիքը:

  7. aragast says:

    harut says: Մայիս 16, 2013 at 23:27 François Pope did not diplomacy receiving, at the Vatican Thursday, the credentials of four new ambassadors, including Luxembourg. He started as none of his predecessors had dared – not even John Paul II – in an extremely vigorous denunciation of the “fetishism of money,” the “dictatorship of the economy faceless” that creates a “new invisible tyranny” that the “poor” are paying. Երանի մէկը ըլլար թարգմանէր – որ Շարմազանովները մի քիչ արդար վարուէին ԺՈՂՈՎՈՒՐԴԻ հետ.

    Ես թարգմանեցի օգտագործելով Google translate-ը, հայերենին չ՝հաջողվեց։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031