Այսօր կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց էին կազմակերպել նաեւ «Տոնուս» ընկերության կողմից իրենց խաբված համարող մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Ընկերության կողմից կառուցվող Փափազյան հասցեում եւ Դավիթաշենում կառուցվող նորակառույցների բնակիչները, մի քանի տարի իրենց բնակարանների համար վճարումները կատարելուց հետո, օրեր առաջ են պարզել, որ այդ հասցեներում կառուցվող շենքերը գրավի տակ են դրված:
«Լայնամասշտաբ էս 150 հոգուն`չհաշված Փափազյանի ժողովրդին, գցում են»,- այսօր կառավարության աշխատակազմի դիմում-բաժինների ընդունման բաժնի
պետ Ալեքսանդր Ղազարյանին դժգոհեց բնակիչներից մեկը:
Ի տարբերություն Դավիթաշենում կառուցվող շենքի բնակիչների, Փափազյան հասցեի նորակառույցի բնակիչների մի մասը հասցրել է ստանալ բնակարանների վկայականները:
Կարդացեք նաև
«Շենքի 20 տոկոսն է մնացել կառուցեն … բնակարաններ չունենք, վարձով ենք բնակվում: 140 բնակիչ կա այդ շենքում: Սեփականատերը հիմա մեզ առաջարկում է՝ դուրս եկեք Արցախ բանկի դեմ ցույցի, թող ձեր բնակարանները տան: Բայց ինչ երաշխիք կա, որ նրանք չեն համագործակցում»,- դժգոհեց մեկ այլ բնակիչ: Նրա խոսքերով, սեփականատերը իրենց նաեւ տեղեկացրել է, որ շենքը գրավադրված է Արցախ բանկում:
Խաբվածների մեջ է նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը. «Տոնուս» ընկերության տնօրենը մեզ ասել է` անզոր եմ : Շենքը գտնվում է գրավի տակ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ