Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ. «Գազի գինը հաստատ բարձրանալու է»

Մայիս 16,2013 13:30
robert nazaryan

Այսօր առավոտից կառավարության շենքի առջեւ գազի գնի թանկացումից բողոքող քաղաքացիներին քիչ առաջ ընդունեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Քաղաքացիները կառավարության շենքի մոտից իրենց բողոքի ցույցը շարունակել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Այստեղ նրանց դիմավորեց հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարը եւ առաջարկեց երեք ցուցարարների վերեւ բարձրանալ, հանդիպել հանձնաժողովի նախագահին, բայց ցուցարարները մերժեցին, պնդեցին, որ հանդիպմանը պետք է ներկա լինեն նաեւ լրագրողները:

Բանակցելուց հետո ընդառաջեցին ցուցարարների առաջարկին եւ հանդիպումը տեղի ունեցավ լրագրողների ներկայությամբ: Պարոն Նազարյանը տեղեկացրեց, որ գազի գնի բարձրացման հայտ է ստացվել եւ բարձրացման չափը որոշվելու է քննարկման արդյունքում: «Բայց որ գազի  գինը բարձրանալու է՝ հաստատ է»,- ասաց նա, բացատրելով, որ սահմանի վրա ռուսական կողմն արդեն բարձրացրել է՝ 170 դոլարի փոխարեն 270 դոլար դարձնելով:

Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ իրենց բողոքի ցույցը շարունակելու նախագահական նստավայրի դիմաց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031