Մայիսի 15-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երևանի Արտաշիսյան փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Արսեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա մայիսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, նշված շենքի մոտ, 1956 թ. ծնված Բաբկեն Ա.-ից, զանգահարելու պատրվակով, վերցրել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն