Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Մարիաննայի տերը, Աշտարակի տերը լուրջ ներդրում են ունեցել ընտրական ծախսերը հոգալու համար»

Մայիս 16,2013 12:51

Այսօր Aravot.am-ը «Նոյյան տապան» ակումբում հյուրընկալված «Ժառանգության» ավագանու անդամ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեց, թե գազի առաջարկվող գինը եթե հաստատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Ձեր ընտանիքի օրինակով չե՞ք ասի՝ որքա՞ն էիք վճարում ձմռան ամիսներին գազի համար եւ որքան պիտի վճարեք այս ձմռանը: Նա պատասխանեց, որ իր ընտանիքի օրինակով ազնիվ չի լինի դա հաշվել, որովհետեւ մենակ է ապրում եւ երբ տուն է մտնում, այն ժամանակ է միացնում, դուրս է գալիս՝ անջատում է: Նա բերեց իր աղջիկների տան օրինակը, որ գազի համար վճարում էին 30 հազար դրամ, արդեն վճարելու են 48 հազար դրամ, երբ խեղճերի աշխատավարձը չի բարձրացել: Նա հիշեցրեց. «ՀՀ նախագահը խոստացել է հուլիսից բյուջետային աշխատողների աշխատավարձերը կտրուկ բարձրացնել: Հուլիսը քթներիս տակ է: Բոլոր օլիգարխները՝ «Մարիաննայի» տերը, «Աշտարակի» տերը լուրջ ներդրում են ունեցել ընտրական ծախսերը հոգալու համար: Հիմա պիտի վերականգնեն այդ ծախսերը եւ քերթեն ժողովրդի կաշին հերթական անգամ, անապահով Հայաստան ստեղծեն եւ ապահովեն հերթական արտագաղթը:  Անչափ խղճում եմ այս կառավարությանը, որովհետեւ իրենք հաստատ ցույց են տալիս, որ իրենք մտահոգված չեն, բայց ամեն մեկը գիտի, թե անեծքի ինչ տարափի տակ են: Գոնե վարչապետը, որպես քրիստոնյա մարդ, դրանից հաստատ վախենում է, բայց ի՞նչ անի, ո՞նց վերարտադրեն իշխանությունը, եթե ընտրություններին չներգրավեն բոլոր օլիգարխներին՝ իրենց քսակներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031