«Կուսակցություններն պետք է հասարակությանն ինչ որ ձեւով ներկայանան, որ պիտանի թվային: Երբ խոսում ենք այն մասին, ճիշտ քարոզարշավ են արել, թե ոչ` դա նշանակություն չունի, եթե չկան ազատ ընտրություններ եւ ընտրողն ազատ չէ, ճնշված է: Վերնախավում գոյություն ունեն պայմանավորվածություններ, դերեր: Հիմա օրինակ ՀՅԴ-ն ոնց ուզում է իրեն ներկայացնի, թեկուզ պայթի, միեւնույն է` դեր չկա»,- այսօր «Հենարան» ակումբում խոսելով քաղաքական զարգացումների մասին, ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը, հավելելով, թե ընտրություններից հետո կուսակցությունների հայտարարություններն իրենց գործունեությունն արդարացնելու ձեւ է:
Սարգսյանն անդրադառնալով ՀՀՇ-ի վերածննդին՝ նշեց, թե փորձ է արվում կոլեգիալ ղեկավարվող կուսակցություն ստեղծել. «Դա նորություն կլինի Հայաստանում, քանի որ միշտ մեզ մոտ եղել է մեկ անձի կուսակցություն, ով ամեն ինչի որոշողն է եղել: Սակայն, եթե նորաստեղծ ՀՀՇ-ն իր հույսը դնի միայն իր պատմության, փառքի վրա, ապա ավելի լավ է չստեղծվի այդ կուսակցությունը»:
Սարգսյանը գտնում է, երբ կուսակցությունն իր հույսը դնում է անցյալի վրա՝ լավ չէ, ու ասել, թե 25 տարի առաջ գնացել կռվել ենք, այդ դրոշը վերցնել ծածանել` սխալ է, ուրեմն` դա կուսակցություն չէ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ