2013թ մայիսի 17-ից 21-ը Իտալիայի Կրեմա քաղաքում կանցկացվի սամբոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, ուր մարզական սամբոյի տղամարդկանց ու կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց մրցելույթներում իրենց ուժերը կչափեն Հին աշխարհամասի ուժեղագույն մարզիկները: Թեև Հայաստանի սամբոյի հավաքականը, ֆինանսների սղության պատճառով, հնարավորություն չունեցավ ուսումնամարզական հավաք անցկացնելու և թիմերը ողջ կազմով համալրելու համար, սակայն, ինչպես միշտ, մեր ակնկալիքները մեծ են: Ստորև ներկայացնում ենք Իտալիա մեկնող մեր մարզիկներին.
- Կիրակոսյան Տիգրան ՝ 52 կգ, Վանաձոր
- Բալասանյան Սոսե՝ 52 կգ, Արցախ
- Մխիթարյան Մխիթար՝ 52 կգ, Սպիտակ
- Խաչատրյան Գայանե՝ 60 կգ, Երևան
- Անտոնյան Արեն՝ 62 կգ, Զինված Ուժեր
- Վարդանյան Վաչիկ՝ 68 կգ, Եղվարդ
- Նասիբյան Մավրիկ ՝ 74 կգ, Արցախ
- Դանիելյան Աշոտ՝ 82 կգ, Արցախ
- Գրիգորյան Դավիթ՝ 90 կգ, Արցախ
10. Առաքելյան Հակոբ՝ 100 կգ, Երևան
11. Մկրտչյան Արտյուշա՝ +100 կգ, Զինված Ուժեր
Կարդացեք նաև
Եվրոպայի առաջնությանը մեկնող Հայաստանի պատվիրակության կազմում են նաև մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդվարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Կիպրոսում կայացած Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունում մեր սամբիստները նվաճել էին 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա