Մայիսի 14-ին Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությունն անցավ մի շարք զավեշտալի միջադեպերով: Մարդիկ այնպիսի արագությամբ «հարձակվեցին» Ծառուկյանի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանների վրա, որ արդեն երկու օր է՝ ողջ երկիրն այդ մասին է խոսում:
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ քաղաքացիների պահվածքը, դա չտեսությո՞ւն էր, թե՞ իրոք ժողովուրդը սոված է։
ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդիկ տասը հազար դրամով քվե են վաճառում իրենց հարստահարած օլիգարխներին՝ չեն ամաչում դրա համար, իսկ սեղանից օգտվելն ի՞նչ ամաչելու բան է սովածների, թերսնվողների համար։ Մի երկրում, որտեղ գործազուրկ է ազգաբնակչության համարյա կեսը, որտեղ չնչին թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացվում, իսկ սննդամթերքի գինն օր օրի աճում է, մարդիկ կորցնում են մարդկային կերպարը՝ նմանվելով սոված գայլուկների։ Սա արդեն վերջն է, այս քսանամյա տրագիկոմեդիայի վերջը։
ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
ՀՀ քաղաքագետների միության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ սոված են եղել։ Ինչո՞ւ պետք է կուշտ մարդիկ հարձակվեին։ Չէ՞ որ կուշտ մարդիկ միայն սիրում են իրար։
ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ
երգիչ–երգահան
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ՝ եկեղեցու բացումը շատ ողջունելի նախաձեռնություն է, եւ Աբովյանի պես քաղաքում այսպիսի եկեղեցիների կառուցումը կարող է մեծ ազդեցություն ունենալ քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման վրա, եւ այստեղ եւս որեւէ արտառոց բան չեմ տեսնում։ Նույնիսկ պետք է խրախուսելի համարել։ Ինքս, ցավոք, չեմ կարողացել մասնակցել, քանի որ ԱԺ հանձնաժողովի նիստի էի։ Տեղյակ չեմ, թե իրականում ինչ է կատարվել եկեղեցու հյուրասիրության ժամանակ, եւ եթե նման բաներ են ասում, ապա ամեն կերպ փորձում են սեւացնել, եւ չեմ հավատում այն ամենին, ինչ ասում են։ Օրինակ՝ ես Գյումրիում եմ եղել այդպիսի միջոցառման, մարդիկ նորմալ մոտեցել են եւ օգտվել։
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀԿ–ական պատգամավոր
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»
Լուսանկարը՝ «4+»-ի