Այս գիշեր հրդեհից տուժած «Սպայկա» ընկերությանը արտադրամասեր կտրամադրվեն
Այսօր կառավարութան հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց աջակցություն ցուցաբերել «Սպայկա» ընկերությանը, որտեղ այս գիշեր հսկայական հրդեհ էր բռնկվել եւ վնասներ հասցրել ընկերությանը: Վարչապետն ասաց, որ անհրաժեշտ է աջակցել եւ արտադրամասեր տրամադրել «Սպայկային», որպեսզի գյուղմթերքների մթերումը կանգ չառնի եւ գյուղացիներին էլ աջակցություն լինի:
Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերությունը զբաղվում է գյուղապրանքների պահածոյացմամբ, բեռնափոխադրմամբ եւ թարմ մրգերի արտահանմամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև