Մայիսի 15-ին, ժամը 18.13-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում՝ Ծովազարդ գյուղի մոտ, ուժեղ քամու պատճառով նավակը չի կարողանում մոտենալ ափին, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական խումբը:
Տեղում պարզվել է, որ նավակը գտնվում է լողափից մոտ 60 մ հեռավորության վրա:
Ջրափրկարարները գյուղացիների հետ համատեղ ուժերով ափ են դուրս բերել նավակը և ձկնորսներ` 1986 թ. ծնված Մ. Նազարյանին և 1984 թ. ծնված Կ. Հովսեփյանին:
ԱԻՆ