Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ Սերժ Սարգսյանին բարևելու և Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու մասին

Մայիս 16,2013 11:41

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե` ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունը պետք է չմասնակցե՞ր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը, ինչը բացասական արձագանքներ ունեցավ հանրության շրջանում, ասաց. «Ինձ համար ծիծաղելի է… ի՞նչ է նշանակում՝ ընդդիմությունը պետք է չգնար. չէ՞ որ դա քաղաքական միջոցառում չէր: Այլ հարց է, որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք: Մեր քաղաքական մշակույթն առայժմ այն մակարդակին է, որ եթե եկեղեցու բացմանն ես ներկայացել ու շնորհավորել, դա ընդդիմադիր կեցվածք չէ, սա ինձ համար ծիծաղելի է»: Դիտարկմանը, թե Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառմանը Ձեր ձեռքսեղմումը Սերժ Սարգսյանի հետ ևս քննադատվեց, Ռ. Հակոբյանն ասաց. «Ս.Սարգսյանը բոլորին, նաև ինձ եկավ-շնորհավորեց, դա շատ նորմալ է: Թույնը շատ է… ես պետության, իշխանության, ընդդիմության մեջ թշնամի չունեմ: Չի կարելի այս հարցին թշնամական հայացքով նայել: Չեմ հասկանում, ցավում եմ, որ քաղաքական մտածելակերպն այսպիսին է: Քաղաքական դաշտի կայացմանը չի նպաստում այն, որ մենք անտեսում ենք հարաբերվելու, կոնտակտի հնարավորությունը: Եկեղեցու օծման ժամանակ տեսա, որ եթե այդ առիթը չլիներ՝ շատերը միմյանց հետ չէին խոսի: Մենք պետք է քաղաքականն ու ոչ քաղաքականը միմյանցից տարբերենք: Ի վերջո, պետք չէ քաղաքականացնել ոչ եկեղեցու բացման արարողությանը, և ոչ էլ Շուշիի միջոցառմանը ներկա գտնվելը»:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031