«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Պռոշյան գյուղի ավագանու անդամ Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ գյուղապետի գերեզմանը պղծելու մասին լուրը հայտնել է գերեզմանատան պահակը. «Սիրտ է նկարած եղել եւ գրված, թե «հանդեսն ավարտված է»։ Փորձել են գրածը մաքրել, սակայն չի մաքրվել, եւ շուշաթղթով են մի կերպ մաքրել»։
Արայիկի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը, լսելով այս մասին, խիստ զայրացած ասաց, որ այս ընթացքում ընտանիքի անդամներն ինչ հիվանդություն ունեին, կրկնապատիկ ավելացել է. «Անարդար կերպով տարել փակել են իմ էրեխեքին, ու հիմա էլ իմանում ենք, որ գյուղապետի գերեզմանն են պղծել։ Բա որ իմ էրեխեքն են մարդասպանները, ինչո՞ւ իրավապահները չեն բացահայտում, թե ով է մահացած գյուղապետի իրական թշնամին։ Եթե անգամ գերեզմանն են պղծում, ուրեմն մարդասպանները դրսում են»։
Իսկ հնարավո՞ր է, որ գերեզմանի պղծման փաստը որեւէ կերպ անդրադառնա սպանության գործի ընթացքի վրա, եւ իսկապես պարզվի, որ կալանավորված Արայիկը չի սպանել դաշնակցական գյուղապետին։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից միայն փոխանցեցին, որ գերեզմանի պղծման հետ կապված՝ կատարվել են քննչական գործողություններ։
Հ. Գ. Պռոշյանի ավագանու անդամ Մովսես Հակոբյանի խոսքով՝ այս օրերին գյուղապետարանում բարձիթողի վիճակ է. «Ոչ մի ֆինանսական գոծառույթ չենք կաողանում իրականացնել, եւ գյուղապետի տեղակալը ոչ մի լիազորություն չունի։ Մեր գյուղապետարանը բարձիթողի վիճակում է»։ Անդրադառնալով այս ընթացքում շրջանառվող գյուղապետի հավանական թեկնածուների մասին լուրերին, նա նշեց, թե կան մի քանի թեկնածուներ. «Ռեալ այսօր մեկը կա ՝ Վովա Սահակյանը, որը գյուղապետի տեղակալ է։ Իսկ նախկինում գյուղապետի հետ պայքարի մտածներից ոչ ոք չի ցանկանում գյուղապետ դառնալ»:
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»