Հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հեղինակ, ճարտարապետ Արտակ Ղուլյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Ղուլյան, պատվեր ընդունելիս ձեզ համար էակա՞ն է՝ ով է պատվիրատուն, կարեւո՞ր է, թե եկեղեցի կառուցել ցանկացողն ինչքանով է աստվածահաճո կյանքով ապրում։
– Ոչ։ Ոչ մարդկային առումով, ոչ քաղաքական առումով։ Եթե հայ մարդ է, անկախ նրանից՝ ինչ կուսակցությունից է, ինչ հայացքներ ունի, եթե ոչ միայն եկեղեցի, այլեւ շենք է ուզում կառուցել, ես էլ ճարտարապետ եմ, պարտավոր եմ, եթե ինձ պայմանները բավարարում են, եթե ինձ սրտամոտ աշխատանք է, դա անել, ինչպես բժիշկ։ Ես եթե կարողանում եմ գեղեցիկ շենք նախագծել եւ այս երկիրը մի քիչ զարդարել, ուրեմն դա իմ պարտականությունն է։ Իսկ թե ով կպատվիրի, կարեւոր չէ։ Ես որեւէ քաղաքական, հասարակական կազմակերպության անդամ չեմ, նույնիսկ ճարտարապետների միության անդամ չեմ: Ես ազատ մարդ եմ։
– Եկեղեցու կառուցումը, փաստորեն, ինչ–որ առումով Աստծուն «կաշառելու» փորձ չեք դիտարկում, ինչին էլ դուք օգնում եք։
Կարդացեք նաև
– Ի՞նչ է նշանակում Աստծուն կաշառել։ Միջին դպրոցական կրթություն
ունեցող մարդը գոնե, քրիստոնեական դաստիարակության տարրական գիտելիքներ ունեցող մարդը պիտի իրեն թույլ չտա այդ արտահայտությունը։ Ինչ է նշանակում Աստծուն կաշառել։ Երեկ ես նկատեցի, որ Աստծուն կաշառողները, ձեր ասած, ավելի շատ էին եկեղեցում, երբ մտնում էին եկեղեցի։ Դա էլ հո շարքային քաղաքացիներն էին։ Մտան եկեղեցի եւ չէին բավարարվում մեկ-երկու մոմով։ Մոմերը ձրի էին դրված, գանձանակ կար դրված, ով ուզում է, դրամ գցում է, ով չի ուզում, չի գցում։ Այդ մասին չխոսվեց,
չգիտես ինչու մոռացան, որ Ծառուկյանը այդպիսի բան է արել, մոմերը դրել է՝ փող չունեք, եկեք վառեք, այդ փողով ձեզ համար հաց ու պանիր կգնեք: Բայց չէին բավարարվում մեկ-երկու մոմով, փոքրերով, ամենամեծերից 8, 10 հատ: Աստծուն կաշառելը դա չէ՞: Ով է Աստծուն կաշառում, Ծառուկյանը, թե այդ մարդիկ:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
«Հայկական ժամանակ»