Այսօր Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ավարտվում է շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Նախավերջին տուրից հետո Հայաստանի 14 մասնակիցներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը (նկարում), որոնք տասը հնարավորից վաստակել են 7,0 միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 13-րդ եւ 25-րդ տեղերում: Նրանք մեկ միավոր են զիջում միանձնյա առաջատարին՝ ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյին: 6,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը՝ 30-րդ հորիզոնական, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 33-րդ եւ Ռոբերտ Աղասարյանը՝ 40-րդ: Նրանք եւս պայքարում են 1-23-րդ տեղերն զբաղեցնելու համար, ինչը աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք է տալիս:
Այսօր եզրափակիչ տուրում Մովսիսյանը սպիտակներով խաղում է ադրբեջանցի Նիջատ Մամեդովի հետ, Մելքումյանի մրցակիցը Հունգարիայի ներկայացուցիչ Կսաբա Բալոգն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ