Քիչ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ կառավարությունը գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորելու է: Տ. Սարգսյանը այս հարցով գրավոր դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Տ. Սարգսյանը նաեւ ասաց, որ աջակցելու են սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի գազի գնի բարձրացման ազդեցությունը այս ընտանիքների վրա մեղմեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ