Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները շարժվում են դեպի նախագահի նստավայր (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 16,2013 11:23
PrevPhoto
NextPhoto

Գազի սակագնի բարձրացման լուրից դժգոհ քաղաքացիներն այս պահին կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց են անցկացնում:

«Բոլորիս հայտնի է՝ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ինչ վիճակում է: Այն, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ որոշել է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը վերանայել, սա ենթադրում է, որ նա ունի դիրքորոշում եւ պատրաստվում է բավարարել բարձրացման հարցը: Եթե նախաձեռնում է բարձրացնել, ապա կա միտում, որ այլ ապրանքների գներն էլ կարող են բարձրանալ: Կառավարությունը, դեռեւս կարկտահարությունից տուժած քաղաքացիների հիմնախնդիրը չլուծած՝ անցել է այս խնդրին, սա լուրջ սոցիալական ընդվզում է առաջացնելու: Հայաստանում այսուհետեւ չենք ունենալու միջին խավ,լինելու են միայն հարուստներ եւ աղքատներ, Հայաստանը հայտնվելու է աֆրիկյան պետությունների կողքին: Հայաստանը բանակցությունները լավ չի անցկացնում Ռուսաստանի հետ, չնայած Ռուսատանի հետ ընկերներ են, բայց այս հարցը չեն կարողանում կարգավորել»,- դժգոհեց Մերի Խաչատրյանը:

Այստեղ են նաեւ ՀՅԴ-ական պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Արծվիկ Մինասյանը:

«Այն, ինչ պլանավորվում է իրականացնել, սա աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում… Սա արդեն իսկ 60-70 տոկոս աղքատությւոնը կդարձնի կատարյալ… Կառավարությունն այս ամենը հանպատրաստից է իրականացնել, նախապես իր ծրագրերում նման բան չէր նախատեսում: Երբ հարցնում էինք՝ հնարավո՞ր է գազը թանկանա, պատասխանում էին՝ ոչ: Ընդհակառակը նախատեսում էին թոշակների բարձրացում: Շատ լուրջ խնդրի առջեւ ենք կանգնելու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Դժգոհող քաղաքացիները ստորագրահավաք են անցկացնում՝ գազի սակագնի բարձրացումը կանխելու համար:

Տարբեր խնդիրների լուծումը հետապնդող ցուցարարներ են հավաքվել կառավարության շենքի առջեւ, ու բոլորը բարձրաձայն իրենց բողոքն են ներկայացնում: Անցնող նախարարներն էլ գրեթե վազելով են շենք մտնում, եւ դժգոհ քաղաքացիները նրանց հետեւից ամոթանք են տալիս:

Ցուցարարները գնում են դեպի նախագահի նստավայր՝ իրենց բողոքը նաեւ այնտեղ հայտնելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Spartak says:

    Գրում եմ այս տողերն ու գնում եմ միանալու ցուցարարներին,,,Րաֆֆի, Նիկոլ, իմ ետևից,,,

  2. Փիրուզ says:

    Ազգային դավաճանության կառավարություն !!!

  3. Համլետ says:

    Իսկ ես հանգիստ եմ վերաբերվում,քանզի գիտեմ,որ օրհացը մեկ փորհացով փոխարինող ժողովուրդի վերջը սա էր լինելու:
    Հ.Գ.
    Ես նկատի ունեմ ընտրություններին 5,10,20 հազարական դրամ թուլափայ վերցնելու՝ համարյա համաժողովրդական ,,փառատոն,,-ներն ու դրա հետևանքները…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031