Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի, էլէներգիայի, տրանսպորտի թանկացումը իր հետ հանգեցնելու է թերեւս բոլոր ապրանքների թանկացմանը

Մայիս 16,2013 11:11

Ուղիղ երկու ամիս առաջ՝ մարտի 18-ին, Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել էր գազի թանկացման թեմային։ Նա անարգանքի սյունին գամեց նման լուրեր տարածողներին։ «Զարմանում ես։ Որպեսզի իրենք չարախնդան, ուզում են, որ այս երկիրը խնդիրներ ունենա…: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ՝ թանկանալու (գազի-խմբ.) մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Բայց այն, որ գազի թանկացումը անխուսափելի է, մի քանի ԶԼՄ-ներ, այդ թվում նաեւ մեր թերթը, «չարախնդում էին» դեռ մեկ տարի առաջ։ Ի՞նչ է, բոլորը Նոստրադամո՞ւս էին կտրել։ Ոչ, պարզապես նայում էին ՀՀ Մաքսային ծառայության հրապարակած թվերը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ գազը Ռուսաստանից մատակարարվում է շատ ավելի բարձր գնով, քան պաշտոնապես հայտարարվում էր։ Եւ դա անխուսափելիորեն հանգեցնելու էր ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագնի բարձրացմանը։ Այդ մասին, ավելի քան որեւէ մեկը, տեղեկացված էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Բայց նրա՝ նման արձագանքը՝ «բամբասանքներ», «հերյուրանքներ» խոսում է ընդամենը մի բանի մասին՝ գործող իշխանությունը ոչ միայն հետաձգում էր սակագնի բարձրացումը, այլ նաեւ խուսափում էր այդ թեման քննարկելուց՝ միայն պարզունակ պոպուլիզմից դրդված։ Ընտրությունների շրջանում սակագնի բարձրացման հետեւանքով նա էլ ավելի մեծ ընտրակաշառքներ, ավելի շատ կեղծիքներ պետք է իրականացներ՝ իր ուզած թվերը նկարելու համար։ Եվ դա հասկանալի է։ Գազի սակագնի ավելի քան 60 տոկոսով բարձրացումը գնաճային նոր ալիք է բարձրացնելու։

Երեկ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն իսկ սկսել է քննարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը։ Որքանով կթանկանա այն, դեռ դժվար է հաշվարկել, բայց որ կթանկանա՝ հաստատ։ Հաստատ է նաեւ, որ կթանկանա տրանսպորտը։ Այժմ խոսակցություններ են գնում, որ երթուղայինների ուղեվարձը կարող է դաոնալ նույնիսկ 200 դրամ։ Գազի, էլէներգիայի, տրանսպորտի թանկացումը իր հետ հանգեցնելու է թերեւս բոլոր ապրանքների թանկացմանը։ Եվ դա այն դեպքում, որ այս տարվա պետական բյուջեով աշխատավարձերի բարձրացում չի սպասվում։ Իհարկե, խոսակցություններ կան, որ աշխատավարձերի բարձրացումներ կարող են լինել, բայց թանկացումները այնպիսի չափերի են լինելու, որ աշխատավարձերի բարձրացումը դա չի փոխհատուցի։ Մի խոսքով, Հայաստանը ակնհայտորեն մտնում է նոր փուլ՝ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալ-հոգեբանական, որն արդեն ունի իր անունը՝ «Ապահով Հայաստան»:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031