Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում տեղի ունեցավ Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցի հանձնախմբի ժողովը

Մայիս 16,2013 11:00
mayr ator

Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստեղծված Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:

Ժողովին զեկույցով հանդես եկավ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների առաջարկություններ ներկայացնող հանձնաժողովի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Հանձնաժողովի աշխատանքների վերջնական արդյունքների հիման վրա Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրեց թվով քսաներեք առաջարկ, որոնք վերաբերում էին ինչպես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների նախապատրաստման, այնպես էլ իրականացման աշխատանքներին:

Ժողովի ներկայացուցիչները, հանգամանորեն քննարկելով առաջարկությունները, ամբողջացրեցին դրանք` ներկայացնելու համար Վեհափառ Հայրապետի վավերացմանը:

Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031