Լրահոս
Օրվա լրահոսը

Դեւրիկյանը ցանկացել է աղոթել, որ մնան Աշոտյանն ու Հասմիկ Պողոսյանը

Մայիս 16,2013 10:57

Գրականագետ Վարդան Դեւրիկյանը գոհ է մշակույթի նախարարից, նրա վերանշանակման փաստից եւ միշտ հիացած է եղել նախարարի եռանդով ու մտահորիզոնով. «Ես ինչքանով շփվել եմ մշակույթի եւ գիտության-կրթության նախարարի հետ՝ թե իմ գործի առումով, թե որպես անհատ մտավորական…. հատուկ հավատացյալ չեմ, բայց ցանկացել եմ աղոթել, որ իրանք մնան, որովհետեւ իմ ըմբռնման տեսանկյունից նրանց երկուսի գործունեությունն էլ օպտիմալ է, գուցե այստեղ մարդկային, սուբյեկտիվ գործոն լինի, որովհետեւ ինձ միշտ մշակույթի նախարարն աջակցել է, պետպատվերով գրքեր են տպագրվել։ Ամեն դեպքում ես գտնում եմ, որ Հասմիկ Պողոսյանը թե վարչական կառավարման ձիրք ունի, թե ահռելի էներգիա ունի եւ թե տարիների ընթացքում ամբողջովին տիրապետում է դաշտին։ Նա իրապես իր տեղում է եւ մշակույթի խորը զգացողություն ունի»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ նախարարից դժգոհելու պատճառները տեսնում են նաեւ նրա ոչ մշակութային մարդ լինելու հանգամանքի մեջ, ապա. «Բնական գիտությունների ներկայացուցիչ լինելով, նա ռացիոնալ մտածողություն ունի։ Կարծում եմ՝ Հասմիկ Պողոսյանի անունը պետք է պատմության մեջ մտնի հենց միայն նրա համար, թե ինչ վարպետ ձեւով տոնեց հայ գրքի 500-ամյակն ամբողջ աշխարհով»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. garri190263 says:

    Здравствуйте Вардан! Я не о статье, а просто был,когда видел вас по телику,приятно удивлен,в раннем детстве мы были чрезвычайно похожи,если захочешь я пришлю фотку и у моей матери были еще дети их еще из роддома обманом подменили…,вот я и думаю,а может брательник нашелся и даже если не так все одно,ну очень похожи и для души прочти это-
    https://garri190263.livejournal.com/ – и еще раз Воогh’джуйнн ! Гарик

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031