Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ սկսվում է հուլիսից

Մայիս 16,2013 10:48

Հուլիսի 1-ից կթանկանան նաև հանքային և բնական ջրերը, հյութերը, գարեջուրը։ Հայաստանում արտադրված կամ ներմուծված այս ապրանքատեսակները, որոնք իրացվում են անմիջական արտադրողի կամ անմիջական ներմուծողի կողմից, ենթակա են լինելու պարտադիր դրոշմավորման։

Կառավարության մայիսի 16-ի նիստի հաստատմանը Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ տարայավորված որոշ ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնների նախագիծը։

Կանոնակարգը պահանջում է, որ դրոշմապիտակը փակցվի պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքի տարայի կողային մակերեսի կամ տարայի կափարիչի վրա՝ տարայի տեսակից կախված։ Ընդ որում՝ արգելվելու է հաստատված նմուշի դրոշմապիտակների վրա նշագրումներ (կնիքներով, դրոշմակնիքներով կամ այլ կերպ) կատարելը, դրոշմապիտակները կամ դրա մի մասը անթափանց թաղանթներով ծածկելը։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը ՊԵԿ-ը բացատրել է նրանով, որ դրոշմապիտակավորումը հնարավորություն կտա արձանագրել որոշ ապրանքատեսակների շրջանառության իրական ծավալները ու սահմանափակել հարկումից խուսափելու հնարավորությունները։

Դրոշմապիտակների ներդրման ճանապարհով կառավարությունը թեև փորձում է պայքարել ստվերային շրջանառության դեմ, սակայն հաշվի չի առել օրենսդրական մեկ առանձնահատկություն։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում սահմանված է, որ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց մոտ առկա չդրոշմավորված ապրանքային մնացորդները կարող են իրացվել մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Չնայած օրենսդրական այս բացին՝ պարզ է, որ կանոնակարգը նպաստելու է ստվերի կրճատմանը, ինչը, իր հերթին, հանգեցնելու է գների բարձրացման։ Ստվերի առկայությունը այսօր տնտեսավարողին լրացուցիչ եկամուտներ է ապահովում, և խաղի կանոնների խստացման պայմաններում նույնքան եկամուտներ ստանալու միակ ճանապարհը գների բարձրացումն է։

Արմենակ Չատինյան

«Օրակարգ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031