Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Արմեն Բադալյան եւ Տիգրան Խզմալյան

Մայիս 16,2013 10:18

Մայիսի  16-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի  եւ կինոռեժիսոր, «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ   Տիգրան Խզմալյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը` երկրում ընդդիմության դերակատարության   շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Karen says:

    Պարոն Բադալյան, ինչ է նշանակում` կարեւոր է ընտրյալների շահերը սպասարկելը, այլ ոչ թե` ընդդիմություն ես, թե ոչ: Եթե այդ ընտրողների ձայներն արդեն իսկ խաբեությամբ, ընդդիմադիր կեղծ ելույթներով են ձեռք բերվել, ինչ շահերի սպասարկման մասին եք խոսում: այստեղ ԲՀԿ-ն միայն իր շահն է սպասարկում, ավելի ճիշտ` Ծառուկյանի բիզնես շահը:

  2. Nune says:

    Պարոն Խզմալյան, Ձեզ մշտապես տեսնում ենք ամենատարբեր ընդդիմադիր շարժումներում, նախաձեռնություններում, մի հինգ տարի առաջ` նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողքին: Որն է պատճառը, որ այդպես էլ հիմնական որեւէ մի ուժի կամ նախաձեռնության կողքին չեք մնում: Հիասթափվում եք, թե?

  3. Razmik says:

    Տեսնենք, թե ինչ կասի փառապանծ ԲՀԿ-ն գազի թանկացման մասին, արդյոք ռիսկ կանեն Պուտին ձյաձյային մի թթու խոսք ասել? Այ եդ ժամանակ կերևա, թո ով ովա…

  4. Արմինե says:

    Հարգարժան Պարոնայք, ինչպե՞ս կարելի է օրեցօր խորացող բեւեռացվածության ու հուսալքման դեմ պայքարել: Որեւէ իրական լուծում մոտ ապագայում տեսնու՞մ եք, թե՞ սա մի քանի տասնամյակների բնական ուղի է, որի միջով մեր ժողովուրդը պիտի անցնի: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031