Ինչպես հայտնում է shamshyan.com-ը առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում, շուրջ 8 ժամ ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի գրեթեր բոլոր խմբերը պայքարել են, որպեսզի մարեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սպայկա»-ում առաջացած խոշոր հրդեհը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գիշեր տեղում են եղել շտապ օգնության, ոստիկանության աշխատակիցները: Կրակը մինչև այս պահը տարածվում է և հրշեջները հերթափոխով պայքարում են կրակի վերացման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սև ծուխն անգամ տեսանելի է քաղաքի ծայրամասերից:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում է Երևանի Փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկացնում է Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Ֆոտոլրագրողը հայտնել է, որ դեպքի վայր է ժամանելու ԱԻ նախարարը:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ «Սպայկա» ընկերությունում մասնաբաժին ունի նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Aravot․am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մինչեւ այս պահը Արշակունյանց փողոցում լսվում են շտապ օգնության մեքենաների ազդանշաններ, եւ ողջ գիշեր, Արշակունյաց փողոցի բնակիչները լսել են փրկարարական մեքենաների ազդանշանների ձայնը: Այս պահին էլ դեռ զգացվում է ծխի հոտը։