Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասում մայիսի 15-ին արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: Ժամկետային զինծառայողներից մեկը զորամասի ծխարանում կրակ է բացել: Դրա հետեւանքով ժամկետային զինծառայող, Մարտունու շրջանի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Լյուքս Ստեփանյանը զոհվել է:
Այդ կրակոցներից ծանր վիրավորվել է ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Հրաչյա Սարգսյանը: Վերջինս ժամը 16-ի սահմաններում գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ժամը 20-ին՝ Երեւանի զինվորական հոսպիտալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչքան էլ որ Հայաստանի Պաշտ.Նախարարը ԽՈՍԻ/խոստանա,միևնույնն է` Հայկական բանակում ԱՐԺԵ-ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ փոփոխություններ չեն իրագործվել/իրագործվում:Պարզագու՛յն պատճառով. որովհետև բանակը հսկող բիզնեսմեն-«գեներալներին» ձեռք ՉԻ ՏԱԼԻՍ արդյունավետ և ԹԱՓԱՆՑԻԿ բանակ/ներքին կանոնակարգ: Առաջին հերթին սրանք ՊԻՏԻ դուրս վռնդվեն բանակից (կամ գոնե բանակի ղեկավար դիրքերից): Բայց Ո՞Վ պիտի անի սա. օլիգարխներով լցված Ա՞Ժ-ն, թե՞ օլիգարխային,թվեր խփող, «Նաիրիտներ» փոշիացնող ‘կառավարությունը’: Մի փոքրիկ բանակում ԱՅՍՔԱ՞ Ն մահ/պատահար: