«Ես այդ նախաձեռնությանը դրական եմ վերաբերվում, եւ կարծում եմ, որ նրանք իրենց գլխավոր հարցը կհամարեն Հայաստանի ապագան եւ զուսպ կլինեն ընդդիմության միջկուսակցական հարաբերություններում»,-«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով նոր ստեղծվելիք ՀՀՇ-ին, ասաց նախկին ՀՀՇ անդամ Երջանիկ Աբգարյանը:
Հարցին` ի՞նչ մրցակցություն է գնալու նորաստեղծ ՀԱԿ-ի եւ նոր ստեղծվելիք ՀՀՇ-ի միջեւ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մրցակցության հարց չեմ տեսնում: Կուզեի տեսնել փոխադարձ հանդուրժողականություն եւ համագործակցություն միեւնույն նպատակի իրականացման գործում»:
Զրույցի այլ մանրամասները` կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ