Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին ավագ Անդրեյ Շովչենկոն վերաորակավորվել է եւ մասնագիտացել գոլֆ մարզաձեւում:
Ֆուտբոլային լեգենդը Անգլիայում մասնակցել եւ հաղթել է գոլֆի «Quennwood Golf Club» մրցաշարում, որը միեւնույն ժամանակ Եվրոչելենջ տուր սերիայի որակավորման փուլ է: Շեւվչենկոն նաեւ կարող է մասնակցել 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերին, որտեղ գոլֆը ներկայացված է լինելու վերջին 100 տարում առաջին անգամ: Դրա համար Շեւչենկոն դեռ պետք է տեղ զբաղեցնի համաշխարհային դասակարգման առաջին 100-յակում, մինչդեռ, նա դեռեւս լավագույն 300-ի մեջ էլ չէ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ