Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյանը Գագիկ Ծառուկյանի մատաղի մասին. «Կուշտերն ե՞ն որոշել «հաց տալու» չափը»

Մայիս 15,2013 22:21

Aravot.am-ը ազգագրագետ Հրանուշ Խառատյանից կարծիք հարցրեց, այն մասին, թե ինչ է մտածում երեկ Գագիկ Ծառուկյանի եկեղեցու բացման առիթով գցված սեղանների շուրջ ագահության դրսեւորումների մասին, ինչն ըստ շատերի՝ հայ ազգին վայել պահվածք չէր:

Տիկին Խառատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ մասին ներքոշարադրյալը նաեւ իր ֆեյսբուքյան էջում է գրել.

«Այս ցավալի տեսարանը, ցավոք, էպիզոդ չէ: Այն ցայտուն է միայն «բարձրաստիճանների»՝ կուշտերի հենքին: Եվ հենց կուշտերն են որոշել այս մարդկանց ամենօրյա եւ տոնական «հաց տալու» չափը: Մարդիկ պետք է սոված մնան, որպեսզի գնահատեն իրենց տրվածը: Տրվածը, եթե նույնիսկ աշխատավարձ է, պետք է ընկալվի որպես բարեգործություն: Որքան նման է այս ամենը գաղութարարների սովորական վարքին: Մեր ազգը լայն հասկացողություն է: Որքան մեզ հարիր են այս կարգի «բարեգործները», նույնքան էլ հարիր են այս երեւույթները: Քանի դեռ մենք «էլիտա» բառն օգտագործում ենք այս կարգի «բարեգործներին» բնութագրելու, ունենալու ենք ոչ թե ժողովուրդ, այլ «ընտրազանգված»: Բոլոր հասարակություններն էլ «զանգված» ունեն, ուղղակի այն իր վարքով համամասնելի է իր «էլիտային»: Դուք երբ ե՞ք վերջին անգամ լսել «մտավորական էլիտա», «զինվորական էլիտա», «տնտեսական էլիտա» բառերը: Այսօրվա մեր հասարակությունը մի գնահատական ունի՝ «էլիտա»: Հասարակությունը արժեքներ չի արտադրում, այն յուրացնում է մեր այսօրվա «էլիտայի» արժեքները: Իսկ Էլիտան մեր երկրում մեկն է՝ գաղութարարները: Նրանց արտադրած արժեքը՝ «յուրացնելն է»: Սա էլ յուրացման ստորակարգ ձեւն է: Արարվող արժեքը իր տեղը զիջել է արտադրվող արժեքին: Արարումը ստեղծագործական պրոցես է, ապրում է, զգացմունք է, իմացություն է, աշխատանք է: Արարումը անհատական է: Արարվող արժեքը բարոյականացնում է հասարակությունը: Արտադրանքը զանգվածային է, կառավարելի: Արտադրվող արժեքը շահ է, որ ընդդիմություն չի հանդուրժում: Մենք ապրում ենք արտադրվող՝ շահի արժեքների թելադրանքով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Իմ խորհին երախտագիտությունը Ձեզ՝ Հրանուշ Խառատյան:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031