Լրահոս
Օրվա լրահոսը

Լեյտենանտը զինվորներին պատժելով` շարքի առաջ նրանց գլուխներն իրար է զարկել

Մայիս 15,2013 21:48

Արարատի մարզի Նշանավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Դավիթ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով սահմանապահ զորամասի դասակի հրամանատար, կոչումով լեյտենանտ, 2012թ. դեկտեմբերի 14-ին անձնակազմի ներկայությամբ, շարք կանգնելուց ուշանալու կապակցությամբ իր նկատմամբ ստորադրյալ զինծառայողներ հանդիսացող, շարքայիններ Պ. Վ.-ից եւ Ա. Պ.-ից պահանջել է հանել զինվորական գլխարկները եւ շարքի դիմաց վերջիններիս գլուխները մի քանի անգամ հարվածել է իրար` ստորացնելով զինվորների պատիվն ու արժանապատվությունը:

Նախկինում չդատված Դավիթ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով («Զինծառայողին վիրավորանք հասցնելը»): Սույն հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:  Այս գործով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր մայիսի 15-ին: Նիստը չի կայացել, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 21-ին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031