Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ անգլիական «Քուինզ պարկ Ռեյնջերս» ակումբի հարձակվող Լոիկ Ռեմին եւ նրա երկու ընկերները ձերբակալվել են բռնաբարություն կատարելու կասկածանքով:
Օպերատիվ տեղեկատվության նախնական տվյալներով, 26-ամյա ֆուտբոլիստը եւ մյուս երկուսը Ռեմիի բնակարանում հարբեցրել եւ բռնաբարել են 34-ամյա մի կնոջ: Ակումբում հաստատել են ֆուտբոլիստի ձերբակալության փաստը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններից, քանի որ ոստիկանությունում հետաքննությունը շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ