Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գազի գնի թանկացման դեպքում Գյումրին իր ողջ բնակիչներով կտեղափոխվի աղբանոց

Մայիս 15,2013 21:24

Այս կարծիքին է Գյումրու սոցիալական խնդիրներով զբաղվող, քաղաքի ամեն մի աղքատ ընտանիքին այցելող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: «Հայաստանում առանց այդ թանկացումների էլ սոցիալապես պայթունավտանգ իրավիճակ է, ամենօրյա աղքատությունը, թշվառությունը, որը տիրում է չորսբոլորը, մարդկանց ստիպում է մասսայաբար արտագաղթել: Առանց այն էլ երիտասարդություն չի մնացել Գյումրիում, գազի թանկացումը չի ազդի միայն այն մարդկանց, իշխանավորների վրա, ովքեր հասարակությունից կտրված են, կյանքը գնահատում են շքեղ ավտոմեքենաներ քշելով, պարծենում են, որ կյանքը այնքան էլ վատ չէ, թանկացումը նույնիսկ ձեռք է տալիս մարդկանց մի քանի տոկոսին, նրանք կարող են շահ ստանալ: Եթե այլ երկրում լիներ, պայթյունը, փողոց դուրս գալն ու հեղափոխությունը կսկսվեր հենց այսպիսի թանկացումից: Կարծես թե Հայաստանում մարդը միայն ազգային արժեքների համար է պատրաստ դուրս գալ փողոց, քանի որ դարեր շարունակ ապրել է ծանր վիճակում, սովոր է, որ սոցիալապես ծանր վիճակում պետք է ապրի», -ասում է Վահան Թումասյանը:

Ըստ նրա, Գյումրիից առանց այն էլ հսկայական արտագաղթ է արձանագրվում, հիմա էլ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանը, մասնավորապես Գյումրին լրիվ դատարկելու, գյուղաքաղաքի վերածելու համար, որպեսզի այստեղ մնա ճիշտ այնքան մարդ, որքան անհրաժեշտ է ռուսական ռազմաբազայի աշխատանքները կատարելու համար: Թե եւ նա չի բացառում, որ «Հայռուսգազարդ»-ը դիտավորյալ դիմած լինի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հանձնաժողովն էլ մի քանի ամիս ձգձգելուց հետո մերժի, ու հասարակությանը համոզեն, թե տեսեք իշխանություններն ինչքան լավն էին, որ չթողեցին գազը թանկանա: «Գուցե սա քաղաքական խաղ է, բայց շատ վտանգավոր: Գյումրու տնակներում ապրողների 90 տոկոսը ոչ գազից է օգտվում, ոչ էլ լույսից, ամբողջ ձմեռ վառում են աղբը, հիմա պարզապես սեփական սեկտորը, որտեղ գազ են վառում, մի ամիս կվառեն ու անջատել կտան: Եվ եթե նախկինում տնակային ավանի բնակիչներն էին միայն աղբանոցներից օգտվում, այստեղից էին վառելիք հայթայթում, ամբողջ ձմեռ վառում են աղբը, հիմա աղբանոցներից կօգտվի ողջ քաղաքը կամ ասենք 80 տոկոսը կսկի աղբանոցներից վառելիք հայթայթել, սրան կվերածվի Գյումրին: Բայց կարծում եմ, որ սա կազդի նա եւ հանրապետության այլ մարզերի ու Երեւանի վրա, կտանեն 15-16 դար կամ կնպաստեն արտագաղթին, մարդկանց մեծ մասը Ռուսաստան կգնա, իսկ իրենք չգիտեմ`ի՞նչ կշահեն, բացի Հայաստանը հայաթափելուց»,- ասում է հասարակական գործիչը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031