2008 թվականի աշխարհի ձմեռային չեմպիոն, հարավաֆրիկացի Խոստո Մոկոենան, որ մասնագիտացած է հեռացատկում եւ եռացատկում, ցատկով հաղթահարել է Դուրբանի հյուսիսում գտնվող Crocodile Creek գետը, որտեղ բնակվում է նեղոսյան հինգ հսկա կոկորդիլոս:
«Ես երկար ժամանակ ցանկանում էի դա անել: Այդ նպատակով ստուգել եմ ինձ՝ հոգեվիճակս, հավասարակշռվածությունս եւ վախը հաղթահարելու ունակությունս: Ես մրցումներում մշտապես ինձ ստիպում եմ կենտրոնանալ: Իսկ այստեղ առավելագույն հեռու ցատկը կատարել օգնեց գազանի բնազդը», – հայտարարել է Պեկինի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, որի 8 մետր 50 սանտիմետր ցուցանիշն աֆրիկյան մարզիկների համար ռեկորդային արդյունք է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ