Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. «Նոր էտապ է սկսվում, մենք նոր ընտրությունների ենք պատրաստվում»

Մայիս 15,2013 20:58

«Անդամավճարի չափը կորոշենք, էլի դուք հին ձեւով եք գնում: Այսինքն ձեզ թվում է, թե մենք այս 3-4-ով հավաքվել ենք եւ որոշել ենք ամեն ինչ: Չէ, մենք դեռ պիտի քննարկենք՝ ով ինչքան կարող է: Մեր բոլոր հարցերը քննարկվելու են: Չորսս էլ տարբեր տեսակետներ շատ հարցերի վերաբերյալ ունենք, էլ չասած մնացած կուսակցականները»,- ՀՀՇ-ի վերածնման մասին հայտարարությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում այսպես պատասխանեց նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ Ալեքսանդր Արզումանյանը՝ մեր հարցին, թե նոր ՀՀՇ կուսակցության անդամավճարի չափը որքան է լինելու:

Նա ասաց, որ տարբեր մոտեցումներ կան. վարչության անդամը կարող է ավելի շատ վճարել, խորհրդի անդամը՝ մի քիչ ավելի շատ: Սանդղակային կարող է լինել՝ շարքային կուսակցականները՝ քիչ կարող են վճարել. «Կարող է կուսակցությունը ֆոնդ ստեղծի, որը անապահով ընտանիքների համար սուբսիդավորի անդամավճարը: Դեռ պետք է մեխանիզմը գտնել, որովհետեւ անշուշտ, ժողովրդի վիճակն այդքան բարվոք չի: Ձեւերը պետք է գտնենք, բայց յուրաքանչյուրը պիտի իմանա, որ իր լուման կա»:

Ալեքսանդր Արզումանյանի մեկնաբանությամբ՝ իրենք թողել են, որ ընդդիմությունը բոլոր այս ընտրությունները անցկացնի. «Հիմա նոր էտապ է սկսվում: Մենք նոր ընտրությունների ենք պատրաստվում: Կմասնակցենք՝ կտեսնենք: Մենք բոլոր ինքնակառավարման մարմինների ընտրություններին էլ մասնակցելու ենք: Մրցակցություն ենք ուզում լինի դաշտում՝ առողջ մրցակցություն»:

Մենք ճշտեցինք՝ նոր ՀՀՇ-ն է՞լ է իր համար թիրախ ընտրել այս «ապօրինի, քրեաօլիգարխիկ ռեժիմի տապալումը», թե՞ պատրաստ եք գնալ համաձայնության՝ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ես երկու տարի բանտում եմ նստել՝ իմ այդ տեսակետի համար: Ի՞նչ եք կարծում, ես բանտից դուրս եմ եկել ու որոշել եմ հրաժարվե՞լ իմ այդ պայքարից: Թող նրանք դա անեն, որոնք էդ ժամանակ չգիտեմ ինչով են զբաղվել: Ես իմ ողջ կյանքում պայքարել եմ: 88-ին էլ եմ նստել, 2007-ին էլ եմ նստել, 2008-ին էլ: Հուսանք, որ էլ թույլ չենք տա, որ մարդ նստացնեն: Թույլ չենք տա Հայաստանում քաղաքական հետապնդումներ լինեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միացեք ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ շարժմանը, եթե Ձեր նպատակները ազնիվ են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031