Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինձ էլ ձեզանից են հեռացրել և Երևանի ծայրամասում պահում են վանդակում». Կայացավ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գրքի շնորհանդեսը

Մայիս 15,2013 19:47

Այսօր Նորար փորձառական արվեստի կենտրոնում տեղի ունեցավ նախկինում ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Զուգահեռ աշխարհում» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Մհերի հարազատները, հայրը, մայրը,  դատական գործին ծանոթ արվեստագետներ և իհարկե շատ ու շատ սրտացավ մարդիկ, ովքեր հետաքրքրված են դատապարտյալի ապագայով: Մհեր Ենոքյանը քանի, որ չէր կարող ներկա գտնվել շնորհանդեսին, իր մոր հետ հեռախոսային զրույցում խնդրել էր, որը իր մայրը ներկաներին փոխանցեր սրտի խոսքը: «Բարի օր ձեզ, կարծում եմ, որ  հիմա սրահում կողք կողքի եք կանգնել, ես էլ եմ ձեզ հետ միասին եմ, այս անգամ «Զուգահեռ աշխարհում» գրքիս միջոցով: Երբ մեկը մտնում է  որևէ սրահ կամ հանրային տրանսպորտ, և այնտեղ մեկ կամ երկու մարդ կա նստած, հազիվ թե գնա և իրեն անծանոթ մարդու կողքին նստի, երևի ամեն մեկս ցանկանում ենք մեր ազատության տարածությունը ունենալ և շատ չմոտենալ մեկս մյուսին, սակայն այդպես հեռանում ենք միմյանցից: Ինձ էլ ձեզանից են հեռացրել և Երևանի ծայրամասում պահում են վանդակում, ցանկանում եմ, որ անտարբեր չլինեք մեր կողքին ապրող հարազատի, ընկերոջ հարևանի նկատմամբ, որովհետև հենց անտարբերությունն է ծնում զուգահեռ աշխարհներ: Անկախ նրանից մարդը բանտում է, թե՝ ազատության մեջ, ուզում եմ, որ յուրաքանչյուրս կարողանանք պահպանել մեր մեջ ապրող մարդուն և սիրելով միմյանց չթողնենք, որ անտարբերությունը հեռացնի մեզ միմյանցից: Հենց սկսեք կարդալ գիրքս, կտեսնեք, որ դուք զրուցում եք ինքներդ ձեզ հետ: Ես սիրահարված եմ . . . այո, չզարմանաք, բայց նույնիսկ էստեղ սրտումս երջանկություն կա և շատ եմ ցանկանում կիսվել ձեզ հետ, որովհետև մարդն է պատճառը, որ սիրում եմ ձեզ, երևի թե այսքանը, մնացածը կգտնեք գրքում: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ոգևորում են ինձ, որպեսզի ես ստեղծագործեմ, անչափ շնորհակալ եմ Նարեկ Հարությունյանին, ում շնորհիվ իրականություն դարձավ գրքիս ծնունդը, հուսով եմ՝ հաջորդ անգամ ներկա կլինեմ մյուս գրքիս շնորհանդեսին»: Այս գիրքը Մհեր Ենոքյանի արդեն երկրորդ գիրքն է, առաջինը` «Ես զրուցում եմ Քեզ հետ, մա՜րդ» գիրքը լույս է տեսել 2011թ-ի դեկտեմբերի 15-ին Պրինտ Ինֆո-ի և նրա տնօրեն Արա Մեհրաբյանի անշահախնդիր աջակցությամբ: Արդեն երկրորդ անգամ Արա Մեհրաբյանը շատ լուրջ դեր է խաղում Մհերի ճակատագրում: Այս անգամ նույնպես Մհեր Ենոքյանի գիրքը տպագրվեց Պրինտ Ինֆո-ում, իսկ նրա հովանավորը` Նարեկացի արվեստի միության նախագահ  Նարեկ Հարությունյանը է: «Հայաստանի բանտերում ներկա դրություամբ 105 ցմահ դատապարտյալ կա, սակայն Մհեր Ենոքյան անուն, ազգանունը վերջին ժամանակներս բավականին հնչուն է դարձել, նախ նրա ակտիվության պատճառով, որը արդեն 17 տարի բարձրաձայնում ու ասում է, որ ինքը անմեղ է, սխալ է դատված և բացի այդ, ինչպես ինքն է նշում, չի մնում թաղված  չորս պատերի մեջ՝ Նուբարաշենի կլոր գերեզմանոցում, այլ փորձում է ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին, գրում է և  նկարում: ժամանակին նաև բլոգ էր վարում , իսկ արդեն վերջերս ավելի ակտիվ ստեղծագործում և սովորում է հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնում: Մհեր Ենոքյանի առաջին գիրքը բավականին մեծ արձագանք ունեցավ հանրության մեջ, ծանոթանալով նրա ստեղծագործություններին, ծանոթանում ես նաև իր անձի հետ և հասկանում, որ ինչ- որ մի տեղ ինչ որ մի բան սխալ է»,- նշում է շնորհանդեսի կազմակերպիչը: «Դեռ առիթ չի ընձեռնվել, որպեսզի ես ծանոթանամ Մհեր Ենոքյանի հետ, բայց այնուամենայնիվ ուզում եմ մեջ բերել իր խոսքերը, հավատում եմ, որ նրա ձեռքը ամուր սեղմելու պատիվ Աստծո կամքով կհասցնեմ ունենալ: Ես հավատում եմ նախախնամությանը և հավատում եմ ճակատագրին, որ ճակատագիրը մի օր Իմ և Զարուհի Մեջլումյանի ուղիները հանդիպեցրեց իրար և նրա միջոցով կարողացա ճանաչել Մհերի ստեղծագործություններին: Այսօր հոգևոր հովիվի ներկայությունը այստեղ պատահական չէ, և ինչպես աստվածաշնչի մեջ է ասվում. «Երանի նրանց, որոնց դատում են անարդարության համար, ի վերջո իրենց է պատկանում ժառանգությունը այս աշխարհի: Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Զարուհի Մեջլումյանին, որ կարողացա ճանաչել Մհեր Ենոքյանին և նրա հետ կապված անարդարություններին: Ես վստահ եմ, որ կգա այն օրը, երբ ինքս կսեղմեմ Մհերի ձեռքը և կտեսնեմ իրեն ազատության մեջ»,- ասում է սփյուռքահայ բարերար Նարեկ Հարթունյանը: Մհեր Ենոքյանը այս տարիների ընթացքում իր ստեղծագործություններով կարողացավ միավորել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն, ովքեր կիսում են դիմացինի ցավը և ուզում են տեսնել մեր հասարակությունը առողջ մթնոլորտում: Մհերի հետ են շատ ու շատ արվեստագետներ՝ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, դերասան Վարդան Պետրոսյանը , նկարչուհի Զրուհի Մուրադյանը և ալյք:

Օվսաննա Սիմոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031