21-ամյա Փոլ Կարմիրյանը, որը հաղթել է «Պարիր, թե կարող ես» հայկական նախագծում, այժմ մասնակցում է ծրագրի ամերիկյան տարբերակում: Հայտնում է «Յահու» կայքի երաժշտական բաժինը:
«Արդյոք դա (Հայաստանում հաղթելը) իրեն անարդար առավելություն տալի՞ս է», – գրված է կայքում, – «Գուցե այո, սակայն պարահանդեսային պարողները հաճախ չէ, որ հաղթում են «Պարիր, թե կարող ես» ծրագրում»:
Ժյուրիի անդամ Մերին գովաբանել է նրա «կինոաստղային տեսքը» եւ ասել. «Դու ունես այն ամենը, ինչ հարկավոր է»: Մյուս ժյուրին՝ Նիգելը համեմատել է նրան ծրագրի նախկին հաղթող Բենջի Շվիմերի հետ, իսկ երրորդը՝ Նիգելը հայտարարել է, որ նա ստանում է Լաս Վեգասի ուղեգիր (անցնում է հաջորդ փուլ):
Ծրագրի ամերիկյան տարբերակը հեռարձակում է «Ֆոքս» հեռուստաընկերությունը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ