Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ պահպանվող տարածքների օրենքը մի շարք բացեր ունի

Մայիս 15,2013 19:03

Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը արդյունավետ դարձնելու եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կառավարությանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում, Հողային եւ Ջրային օրենսգրքերում եւ մի քանի այլ օրենքներում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայք էջից:

Վաղը կառավարության նիստում նախարարը կներկայացնի, թե մասնավորապես ինչպիսի բացեր կան վերոնշյալ օրենքներում, որից հետո կստանա համաձայնությունը սույն փաթեթը Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ: Ըստ Արամ Հարությունյանի՝ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքում առկա են հետեւյալ բացերը` բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները եւ հիմքերը, հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները, բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները, բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի եւ էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքներն ու պահպանության ռեժիմը, բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները,  պահպանության ռեժիմը եւ այլն:

Բնապահպանության նախարարը գտնում է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում անհարժեշտ է ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031