Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը շատ եմ սիրում». նկարչուհի

Մայիս 15,2013 18:42

Մարտիրոս Սարյանի այգում այսօր անբնական եռուզեռ էր: Այգում ամեն օր ցուցադրվող նկարներից բացի «Արտ Ֆեստ» առաջին հանրապետական բաց փառատոնի շրջանակներում ցուցադրված էին նաեւ երիտասարդ նկարիչների եւ լուսանկարիչների գործերը: Մինչ ժյուրիի անդամները շրջում էին ցուցադրված նկարների կողքով, ուսումնասիրում, գնահատում դրանք, քննարկում միմյանց հետ՝ ցուցահանդեսի երիտասարդ մասնակիցներին փառատոնի կազմակերպիչները խնդրել էին լքել այգու տարածքը:

Կես ժամից, երբ ժյուրին ավարտել էր իր աշխատանքը, երիտասարդ նկարիչները վերադարձան այգի՝ ամեն մեկն իր ստեղծագործության մոտ:

Հենց իր նկարած դիմանկարի մոտ էլ հանդիպեցինք Փ.Թեռլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի երրորդ կուրսի ձեւավորման բաժնի ուսանողուհի Անուշ Գաբրիելյանին:

«Նկարել եմ ընկերուհուս, շատ պատահաբար եղավ: Կոնկրետ հենց այս առիթի համար եմ նկարել: Լավ չեմ հիշում՝ երեւի մեկ ամիս առաջ նկարեցի»,- Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով դիմանկարի պատմության մասին, նշեց նկարչուհին:

Անուշի խոսքով՝ շատ կարեւոր են երիտասարդական փառատոններն ու ցուցադրությունները, քանի որ հենց դրանց միջոցով է, որ երիտասարդները կարող են ներկայանալ հասարակության լայն շերտերին:

«Միայն դիմանկարային ժանրի մեջ չեմ ստեղծագործում, ուղղակի որ փառատոնի համար պիտի նկարեի, շատ պատահաբար որոշեցի դիմանկար նկարել: Նկարում եմ ամեն ինչ՝ նատյուրմորդ, էտյուդ, նայած՝ ինչ հոգեվիաճկում եմ լինում»,- նշեց դիմանկարի հեղինակը, երբ խոսք գնաց նախասիրությունների մասին:

Նկարչուհին մեզ հետ զրույցում խոստովանեց, որ կան որոշակի դժվարություններ շրջապատի հետ կապված, քանի որ արվեստով զբաղվող մարդը մի քիչ այլ ձեւով է մտածում:

Անուշը երազում է Եվրոպա գնալու մասին, սակայն երբեք չի մտածել Հայաստանը ընդմիշտ լքելու մասին:

«Հայաստանը սիրում եմ շատ: Էնպես չի, որ կուզենամ գնալ, կուզենամ շրջել աշխարհով, բայց նորից վերադառնալ Հայաստան»,- խոստովանեց «Արտ Ֆեստ» փառատոնին մասնակցող նկարչուհին:

 

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031