Լրահոս
Օրվա լրահոսը

Չարաշահել են պաշտոնեական լիազորությունները՝ պետությանը պատճառելով 450 միլիոն 16.000 դրամի վնաս

Մայիս 15,2013 18:26

ՀՀ ոստիկանության կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու փաստով ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում  ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Արմավիրի տարածքային բաժնի պետ Ս. Կարապետյանը և նրա տեղակալ Հ. Ասատրյանը,  հանդիսանալով պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2008-2010 թթ. ընթացքում չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 450.016.000 դրամի էական գույքային վնաս, ինչն անզգուշորեն առաջացրել է ծանր հետևանքներ:
Կատարվում է նախաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031