Օրերս վանդալիզմի ու անբարոյականության դեպք է տեղի ունեցել. պղծվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ազատամարտիկների հուշարձանը: Այսօր գյուղի կենտրոնում, պատերից մեկի վրա, լկտիացած հանցագործները հայհոյական գրություններ են թողել սպանված գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հասցեին:
Կատարվածը մեր երկրում առկա անպատժելիության, ամենաթողության մթնոլորտի հերթական դրսևորումը չէ միայն: Այն Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանն ուղղված մարտահրավեր է` նետված նախաքննական մարմիններին, պռոշյանցիներին, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու:
Մեզ համար ակնհայտ է. նմանօրինակ ցինիզմ հնարավոր է, քանի դեռ հանցագործությունը բացահայտված չէ, քանի դեռ մեղավորները չեն պատժվել օրենքի ողջ խստությամբ:
Ամեն ժամ պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրում Ազատամարտի զոհերի հիշատակի պղծումը բարոյական անկման վերջին սահմանն է, որ խարխլում է պետականության հիմքերը:
Կարդացեք նաև
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմինը դատապարտում է վանդալիզմի, ստորության այս ցուցադրական գործողությունը:
Իրավապահ մարմիններից պահանջում ենք արագ բացահայտել ե’ւ այս վանդալիզմի, ե’ւ Հրաչ Մուրադյանի սպանության հեղինակներին:
Հանրապետության ղեկավարությունից պահանջում ենք գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակի անվերահսկելիություն թույլ չտալու համար:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
ՀՀ Ոստիկանությունը այստեղ պետք է ցուցաբերի իր օպերատիվ-հետախուզական հմտությունները և գլուխ գովելուց անցնի գործնական քայլերի ու բացահայտի այդ ստոր արարքը կատարողներին ու պատվիրատուներին:Իսկ դրանց հայտնաբերելուց հետո նրանց հանձնի ազատամարտի վետերաններին,որ նրանք` դրան(ց) ,, տանեն,, ոստիկանություն: