Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուրիխանյանը մեղադրում է նրանց, ովքեր «ժողովրդին ծանր կացության մեջ են դնում, իրենց վարած կուրսով»

Մայիս 15,2013 17:46

Նախօրեին «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մի տեսակ հեգնանքով նկատել էր, որ Ծառուկյանը վերահաստատեց, որ ԲՀԿ-ն «ընդամենն այլընտրանք է»: «Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարեւորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական ուժերը մասնակից լինեն»,-ասել էր ՀՀԿ փոխնախագահը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այդ առիթով ասաց. «Որեւէ մեկը թող չկասկածի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես մեզանից շատերը բազմիցս ասել են, կոնկրետ իր գործողություններով շարունակելու է հակադարձել, պարտադրել, պահանջել ու վերահսկել: Ընդ որում, մեկ անգամ էլ ընդգծեմ, որ ԲՀԿ-ի պատվերը ձեւակերպված է լինելու ժողովրդի կողմից եւ ոչ թե ինչ-որ տեղերից հրամցվող, ինչ-որ կարգի  պարտադրված, արհեստական ձեւակերպումներ: Այդ թեմայով հանրությանն ու լրատվամիջոցներին հուզող բոլոր հարցերին լավագույնս անդրադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը :

Երեկ Աբովյան քաղաքում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանից հետո, հավաքված ժողովուրդը պարզապես «հարձակվեց» եկեղեցու բակում գցված մատաղի սեղանների վրա: Տեսարանը եւ տգեղ էր եւ տխուր, ինչը  բավականին շահարկումների ու քննադատությունների տեղիք տվեց: «Ես չեմ պատրաստվում ոչ արդարանալ, ոչ էլ արդարացնել որեւէ մեկին: Դա նշանակում է մեղադրել մեծ թվով մարդկանց, ովքեր ինչ-որ մի պահի, ինչ-որ դրսեւորումներ իրենց թույլ տվեցին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Հարցին՝ դա մեր ազգին հարի՞ր պահվածք է, ասաց. «Հարիր էր, թե՝ ոչ, թող մտածեն նրանք, ովքեր ժողովրդին ծանր կացության մեջ են դնում, իրենց վարած քաղաքական, սոցիալ-տնտեսական կուրսով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Barseghyan says:

    Բա ինչ անի խեղճ ժողովուրդը…Սոված են բոլորը,և եթե եկեղեցին ժողովրդինն է,ապա իրենց հալալ քրտինքն են ուտում… Բայց ապրի երկար Գագիկ Ծառուկյանը…:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031