Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի աղավաղումներով են երգում Սայաթ- Նովա».Թովմաս Պողոսյան

Մայիս 15,2013 17:44

«Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում  մայիսի վերջին կիրակին նշվում է  իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր` վարդատոն: Մասնակիցները  գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ- Նովայի շիրիմին: Վարդատոնի 100 -ամյակի և Սայաթ- Նովայի ծննդյան 300–ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն»,-այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը:

Բանախոսի փոխանցմամբ`2005 թ.-ից  մայիսի նախավերջին կիրակին  «Սայաթ-Նովա»  մշակութային միությունը վարդատոնը նշում է նաև Երևանում: Սայաթ- Նովայի հուշարձանի մոտ ոգեկոչման արարողության ընթացքում  ելույթներ են ունենում մերօրյա գրողներ, աշուղներ և արվեստագետներ: Այս տարի վարդատոնը և համերգային ծրագիրը Երևանում կանցկացվի մայիսի 19-ին, Թբիլիսիում` մայիսի 26-ին, Ս. Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայի շիրմի մոտ: Արարողությունն անվարտվելու է  ՀՀ Հանրային ռադիոյի Սայաթ-Նովա աշուղական  երգի վաստակավոր  անսամբլի  և գեղարվեստական խմբերի համերգային ծրագրով: «Մեր ժողովուրդը ապրում է սայաթնովյան երգի շնչով: Սայաթ -Նովան մեր հայրենիքն է, մեր ժողովրդի անվան հոմանիշն է»:

Ըստ Պողոսյանի` երբեմն զայրույթով են վերաբերվում, երբ ադրբեջանցիները և վրացիները հայտարարում  են, թե Սայաթ- Նովան իրենցն է. «Ես հրճվանք և հաճույք եմ զգում, որ  Սայաթ-Նովան այնքան մեծ է, որ վրացիները և թուրքերը ուզում են իրենցը լինի: Երանի նրանք ունենային այնպիսի մեկը, որ ցանկանայինք այն մերը լիներ: Սակայն, Սայաթ- Նովան իր երգերում էլ ասում է, թե ով է թուրքը և որտեղից է գալիս»:

Ժողովրդական արտիստն անդրադառնալով այսօրվա հեռուստաեթերին և Սայաթ-Նովայի երգերի կատարմանը՝ ասաց. «Ամոթ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի աղավաղումներով են երգում Սայաթ -Նովան, խոսքը տեսքստի մասին է, իսկ մեղեդու մասին ասեմ հետևյալը, որ երգում են այնքան, որքան կարողանում են և իրենց կողքին կանգնած «մեկնաբանները» ասում են, թե ներկայացնում են Սայաթ-Նովան նորովի: Չեն ասում, որ այդ խղճուկ կատարողը այդքան է կարողանում երգել, այդքանով ծռմռված ներկայացնել այդ հանճարեղ երգը»,-հավելելով, որ  Սայաթ- Նովա երգելը բարդ է, բայց միևնույն ժամանակ պարզ է, եթե գնում ես ծառայելու դրան մաքուր հոգով: «Կարծում եմ, որ պետք է ունենալ ազգային մշակույթի քաղաքականություն և այս հարցով պետք է զբաղվի պետությունը»,-ընդգծեց Պողոսյանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031