«Առավոտի» հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացավ երեկ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հետեւած հյուրասիրության տեսարաններից՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մեր փրկիչ Տերը Տիբերիական ծովի ափին հինգ գարու հացով և երկու փոքրիկ ձկնիկով կերակրեց հինգ հազար մարդու, բոլորը կշտացան, մնացած փշրանքներն էլ 12 զամբյուղ եղան: Էս պարագայում թեկուզ 1000 հորթ էլ մորթեին, միևնույն է, բոլորն էլ` թե հրավիրող, թե հրավիրյալ, թե մեծ, թե փոքր` սոված էին տուն գնալու: Խնդիրը այլ հարթությունում է. որովհետև էս երկրում ոմանք չեն կշտանում իրենց ունեցած պաշտոնից, ոմանք էլ նախկին ունեցածից չեն կշտացել, ոմանք չեն կշտանում իրենց բիզնեսներից, ոմանք ունեցած դղյակներից ու ամառանոցներից: Ոմանք` փողից, ոսկուց ու մեքենաներից, ոմանք էլ կերած հացից: Ու չեն կշտանալու, քանի դեռ մատաղի հետ սեփական հոգին են ուտում»:
Արամ Սարգսյանի հետ հարցազրույցը՝ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում