Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանցի կրճատված բուժաշխատողները բողոքում են

Մայիս 15,2013 17:37

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի 28 աշխատակիցներ, այդ թվում՝ բժշկական կենտրոնի փոխտնօրենը, կրճատվել են աշխատանքից: Նրանց հանձնված գրությամբ հայտնվել է, որ հիմք ընդունելով Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանի 2013թ. մայիսի 14-ի որոշումը, նրանց հաստիքը կրճատվել է:

Նշենք, որ բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցները 2 ամիս առաջ գրավոր զգուշացվել են կրճատման վերաբերյալ: Կրճատված մի խումբ աշխատակիցներ` հիմնականում բուժքույրեր, հանդիպեցին «Առավոտի» թղթակցին եւ դժգոհություններ հայտնեցին՝ ինչո՞ւ են կրճատվել բուժկենտրոնի աշխատանքային տարիքի բուժաշխատողները, իսկ թոշակառու աշխատակիցները ՝ ոչ, ինչո՞ւ կրճատման մասին իրենց նախկինում չի ասվել եւ 2 տարի շարունակ հուսադրել են բարձր աշխատավարձի հեռանկարով, իրենք կրճատ աշխատանքային ռեժիմով աշխատել են ամսական 10-11 հազար դրամ աշխատավարձով, եթե կրճատումներ պիտի արվեին, ինչո՞ւ են իրենց ուղարկել մասնագիտական վերապատրաստման, որի համար յուրաքանչյուրը անձնական միջոցներից նվազագույնը 15 հազար դրամ է ծախսել եւ այլն:

Այս հարցերն ուղղեցինք Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանին: Նա ասաց, որ բժշկական կենտրոնի հաստիքներն ուռճացված էին, կենտրոնի աշխատակազմը պետք է օպտիմալացվեր: Ա. Գյոզալյանի խոսքերով՝ Տավուշի մարզպետարանում ստեղծվել է մասնագիտական խումբ, որն էլ որոշել է աշխատանքից կրճատվողների ցուցակը:

Նրա վկայությամբ՝ ներկայումս բժշկական կենտրոնը 20 միլիոն դրամ պարտք ունի, հիմնարկը ստիպված է հոգալ դիալիզի միկրոբաժանմունքի հիվանդների ծախսի մի մասը, այդ բաժանմունքի համար ձեռք բերված, ջուր մաքրող սարքավորման գումարը եւ այլն: Ա. Գյոզալյանը հայտնեց, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի ձեւավորումից, Ոսկեվանի, Զորականի, Բագրատաշենի բժշկական ամբուլատորիաների առաձնացումից հետո իրենց կողմից սպասարկվող հիվանդների քանակը 16 հազար 500-ից նվազել է 6500-ի, համապատասխանաբար նվազել է նաեւ բուժկենտրոնի ֆինանսավորման չափը: Նոյեբերյանի բժշկական կենտրոնում ներդրվել է ընտանեկան բժշկի համակարգը, ինչի պատճառով նեղ մասնագետներին տրվող գումարների մի մասն անցնելու է ընտանեկան բժիշկներին:

Հավելենք, որ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի կրճատված աշխատակիցները մտադիր են պայքարել իրեն իրավունքների համար:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031