Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. «Առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է»

Մայիս 15,2013 17:40

 

Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Այն ընդունվել է քսան տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացել է 2011թ.-ի ԱԺ-ի որոշմամբ: Օրը նպատակ է հետապնդում` ամենուր ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել աշխատողներին՝ դրանով իսկ նպաստելով ողջ հասարակության սոցիալ–տնտեսական զարգացմանը: Տոնի եւ ընտանիքի նշանակության մասին մի քանի հարց ուղղեցինք ՀՀ ԱԺ երիտասարդ պատգամավոր Վահե Էնֆիաջյանին:

1.  Պարոն Էնֆիաջյան, ինչպես նկատեցի Ձեր  ֆեյսբուքյան գրառումից, անդրադարձել և կարևորում եք ընտանիքի միջազգային օրը, ինչպիսի՞ն պետք  է լինի  ընտանիքը  Ձեր  պատկերացմամբ:

Բնականաբար, մշտապես կարևորում և անդրադառնում եմ թե’ այն տոներին, որոնք միայն նշում է մեր պետությունը, և թե’ միջազգային տոներին: Ընտանիքի միջազգային օրն ինձ համար ամենակարևոր տոներից է, քանի որ կարողացել եմ ստեղծել այնպիսի ընտանիք, որն ինձ միայն հպարտանալու առիթ է տալիս:

2. Գիտեմ, որ ունեք 2 զավակ, հասցնում ե՞ք զբաղել նրանց դաստիարակությամբ:

Զբաղվածությանս պատճառով ցավոք չեմ կարողանում ընտանիքիս հետ շատ ժամանակ անցկացնել, հետևաբար, տղաներիս դաստիարակությամբ, մեծամասամբ, զբաղվում է կինս, ում մոտ ասեմ՝ դա շատ լավ է ստացվում:

3. Ի՞նչ նմանություն և տարբերություն կգտնեք Ձեր և մյուս ավանդական ընտանիքների միջև:
-Վերցնելով ավանդականի և ժամանակակիցի լավագույն կողմերը՝ մեր ընտանիքը ձևավորել է իր ավանդույթները, միևնույն ժամանակ յուրաքանչյուր ընտանիք տարբերվում է մյուսներից իր յուրահատկությամբ, տարիների ընթացքում ձևավորված այդ ընտանիքի անդամներին հարիր ավանդույթներով: Յուրաքանչյուր ընտանիք՝ յուրօրինակ տաճար է, որտեղ ամփոփվում են մեր մեջ առկա ամբողջ լավն ու բարին:

4. Ո՞րն է Ձեր ամուր ու երջանիկ ընտանիքի բանաձևը:

Բանաձև որպես այդպիսին կարծում եմ չկա, կամ կարելի է ասել` հարգանք+վստահություն+ սեր=ամուր ընտանիք (պատասխանում է ժպիտով Վ. Է.):

5. Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր դեռ չեն կառուցել իրենց ընտանիքը:

Պատասխանեմ կարճ և դիպուկ` առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է:

Երանուհի Կաթունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031