Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Քոչար. «Ես այնքան միամիտ չեմ՝ հասկանալու, որ նման նյութերը պատահականություն չեն»

Մայիս 15,2013 16:34

Արդեն մոտ մեկ տարի է՝ դատարանում քննվում է «Անի Քոչար փրոդակշն» ընկերության հայցն ընդդեմ ընկերության հրատարակած «Ես» ամսագրի գովազդատուներից մեկի:

Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ օր առաջ այս թեման սկսեց շրջանառվել մի շարք լրատվամիջոցներում, ընդ որում, տեղեկատվություն տարածվեց, որ «Անի Քոչար փրոդակշն» ՍՊԸ-ի հայցը դատարանում մերժվել է: Մինչդեռ դատարանը դեռ որեւէ որոշում չէր կայացրել, եւ Անիի գնահատմամբ՝ փորձել են հրապարակման միջոցով, ամենայն հավանականությամբ, ազդել դատարանի որոշման վրա:
Այս առնչությամբ, այսօր Aravot.am-ի հետ զրույցում Անին պատմեց, որ նախ գովազդատուն իրեն շատ վատ է պահել եւ նշել, թե չի պատրաստվում վճարել: Այն դեպքում, երբ եղել է պայմանագիր. «Ես հետո իմացա, որ նույն գովազդատուն պարտք է նաեւ մի շարք այլ մեդիա ընկերությունների, դարձյալ գովազդներ է պատվիրել եւ գումարները չի վճարել: Եվ ահա դատարանի որոշումից 1 օր առաջ, ինչ-որ կայք,անունն էլ չեմ ուզում տալ, ինչ-որ դրամաշնորհներով պահվող կայք է, որոշում է, որ պետք է նյութ հրապարակի: Կայքը իր նյութում շատ մանրամասն է գրել ամեն բան, սակայն, եթե կայքը հետեւել է դատավարությանը, ապա հարց է առաջանում, թե ինչպես է այդպիսի վրիպում թույլ տվել ու գրել, որ «Անի Քոչար փրոդակշնի» հայցը մերժվել է: Թեեւ այժմ իրենք պնդում են, որ դա վրիպում է եղել, բայց մի նյութ, որտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրվում է ողջ դատական պրոցեսի հետ կապված մանրամասները, ենթադրվում է, որ գրողը այնպես չի, որ տեղյակ չէ, որ դեռեւս Վերաքննիչի որոշումը չի կայացվել: Մեկ էլ գրվում է, որ հայցը մերժվել է, այսինքն վնասի փոխհատուցում չի լինելու եւ այլն: Ոչ միայն ես, այլեւ մեր իրավաբանը կարծում է, որ այդ նյութը պատահական չի հրապարակվել: Այնպես չէ, որ ինչ-որ բառ կամ միտք վրիպած լինեն, կամ նախադասություն: Չէ՞ որ դու դատարանի որոշման մասին ես նյութ հրապարակել: Ես ենթադրել կարող եմ, որ նման նյութերը պատվերով են լինում: Ես չեմ հավատում, որ պատահաբար նման վրիպում կարող էին անել»:

«Առավոտի» կողմից նշենք, որ նաեւ մեր կայքում է տեղ է գտել այդ վրիպումը, որը հետո ուղղվել է:
Անի Քոչարը նաեւ պատմեց, որ սոցցանցերում եւ իրենց ընկերության կայքում, ինչպես նաեւ որոշ օգտատերերի անհատական էջերում, այդ կայքի աշխատակիցները եւ կայքի հետ կապ ունեցող անձինք իր մասին վիրավորական մեկնաբանություններ են գրում, թե PR է անում եւ իր անձով է տարված. «Ողջ դատավարության ընթացքում ես չեմ բարձրաձայնել, որ նման դատական գործընթացների մեջ ենք: Դա շատ ծիծաղելի է, որովհետեւ եթե ես նման PR-ի կարիք ունենայի, դատավարության առաջին ամիսը չէր, ես դրա մասին կբարձրաձայնեի: Ես չունեմ ապացույցներ, որ դա պատվեր է, ուղղակի ես այնքան միամիտ եւ հիմար չեմ հասկանալու, որ նման վերնագրերով եւ դատարանի որոշումից առաջ հստակ որոշումով նյութերը պատահականություն չեն: Չգիտեմ՝ այդ գովազդատուն էր պատվիրել, թե նրա ընկերներն են որոշել արջի ծառայություն մատուցել, թե ինչ՝ դա շատ դժվար է պնդել, երբ չունես փաստեր: Բայց որ ամբողջ դատավարության ընթացքում այդ ընկերության կողմից հստակ փորձ է արվում խոչընդոտելու դատական պրոցեսներին՝ դատարան չներկայանալով կամ անհիմն հակափաստարկ բերելով, դա փաստ է»,- ասաց Անի Քոչարը:

Նշենք, որ երեկ Վերաքննիչ դատարանը բեկանել է ՀՀ Առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հայցը նորից ուղարկել քննության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031