Լրահոս
Օրվա լրահոսը

Ստյոպա Սաֆարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Տանձն անընդհատ փորձում է ապացուցել, որ ինքը լավ խնձոր կլինի»

Մայիս 15,2013 16:22

«Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը իր «ընդդիմադիր» գործունեությունը համաձայնեցնում է իշխանության հետ, այո՛ մենք չենք լինելու ընդդիմություն, որի «ընդդիմադիր» ճառերը գրվում են հայտնի շենքերում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ»,- Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից հետո Zham.am-ին այսպիսի մեկնաբանություն էր տվել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին այս քննադատությունը դրական գնահատեց. «Լավ է, որ իրենք հասկանում են, որ հնարավոր առճակատում կարող էր լինել, որը թույլ չտվեցինք: «Ժառանգությունը» եւ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենք էլ տեսան, որ քայլ առաջը՝ դա դեպի արյունահեղություն է: Ինչ վերաբերում է համեմատվելուն այլ քաղաքական ուժերի հետ, եթե մի քաղաքական ուժ ընդդիմություն չի, ինչպես եւ ինչու է ուզում համեմատված լինել ընդդիմության հետ: Չէ՞ որ այդ թեման արդեն սպառիչ փակ է, եւ Գագիկ Ծառուկյանը այդ մասին սպառիչ ասել է: Հիմա դա նույնն է, որ տանձն անընդհատ փորձի ապացուցել, որ ինքը լավ խնձոր կլինի»:

Ստյոպա Սաֆարյանը վստահեցրեց, որ վերը թվարկված Նաիրա Զոհրաբյանի բնորոշումները ընդդիմադիր ուժերի մասին, «Ժառանգությանը» հաստատ չեն վերաբերվում. «Այս երկրում բոլորը գիտեն, թե ովքեր են օգտվում իշխանության բարեհաճությունից: «Ժառանգությունը» երբեք ոչ իշխանության մաս է եղել, ոչ իշխանության ստվերն է եղել: Նաիրա Զոհրաբյանի խոսքը միգուցե վերաբերվի շատ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ գործիչների, բայց ոչ «Ժառանգությանը»: Մեզ, դրա հասցեատերը, ես չեմ համարում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031