«Հայոց Համազգային Շարժում» հ/կ հաղորդագրություն
2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը:
Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետևյալը`
1. «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ.-ին (գրանցման համար` 211.171.760952):
Կարդացեք նաև
2. Առանց «ՀՀՇ» հ/կ-ի համաձայնության «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործելը համարվում է «Կուսակցությունների մասին» և «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների խախտում:
Ուստի, խնդրում ենք զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իրենց հրապարակումներում և հաղորդագրություններում §ՀՀՇ¦ անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը օգտագործել միմիայն «ՀՀՇ» հ/կ-ի պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները հրապարակելիս կամ «ՀՀՇ» հ/կ-ի գործունեությանն առնչվող տեղեկատվություն տարածելիս:
«Հայոց Համազգային Շարժում» հ/կ նախագահ` Վ. Հայոցյան