ՀԱՕԿ-ը, Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան եւ «Առավոտ» օրաթերթը կազմակերպում են սպարտակիադա ԶԼՄ-ների միջեւ:
Սպարտակիադայի ծրագրում ընդգրկված է չորս մարզաձեւ` բոուլինգ, հրաձգություն, սեղանի թենիս եւ դարձ:
Մարզաձեւերի ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով դրանց շարժողական բնույթը, մատչելիությունը, մասսայականությունը, կիրառական նշանակությունը եւ նպատակ ունի մասսայական սպորտը, առողջ ապրելակերպն ու օլիմպիզմի գաղափարները տարածել նաեւ լրատվական դաշտում:
Սպարտակիադան կմեկնարկի բոուլինգ մարզաձեւով` մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, «Արենա» բոուլինգի եւ զվարճանքի կենտրոնում (Մաշտոցի պողոտա, «Ծածկած շուկայի» դիմաց):
Կարդացեք նաև
Մասնակցել ցանկացող ԶԼՄ-ները պաշտոնապես հաստատված հայտերը պետք է ներկայացնեն ՀՄԼՖ նախագահ Յուրի Ալեքսանյանին (Աբովյան 9, 1-ին հարկ), «Առավոտ» օրաթերթի խմբագրություն` Աշոտ Հակոբյանին (Արշակունյաց 2, 15-րդ հարկ), կամ ուղարկեն [email protected] էլեկտրոնային փոստին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 23-ն է:
Մասնակիցները հաշվառման համար մայիսի 25-ին «Արենայում» պիտի լինեն ժամը 11:15-ից ոչ ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ