Լրահոս
Օրվա լրահոսը

Անտարբերությունն է ծնում զուգահեռ աշխարհ

Մայիս 15,2013 15:45

Cmah_3 Cmah_1 Cmah_2

Cmah_5 Cmah_4Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մհեր Ենոքյանի «Ես զրուցում եմ քեզ հետ, մարդ» գրքից հետո լույս է տեսել նրա երկրորդ՝ «Զուգահեռ աշխարհում» երկլեզու՝ հայերեն-ռուսերեն գիրքը, որի շնորհանդեսն էր այսօր:

Գրքի վաճառքից գոյացած գումարներով նա իր ուսման վարձն է տալու. 2012թ. նոյեմբերի 29-ին Մհերն ընդունվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժին:

Մհեր Ենոքյանը դատապարտվել էր 1996թ.-ին՝ մեղադրվելով համակուրսեցու սպանության համար:

Գիրքը տպագրվել էր բարերար Նարեգ Հարթունյանի աջակցությամբ: Վերջինը հույս հայտնեց, որ Մհերի հաջորդ գրքի շնորհանդեսը կլինի նրա մասնակցությամբ:

Մհերի մայրը՝ տիկին Վարդուհին, ընթերցեց որդու ուղերձը, որը նա թելադրել էր հեռախոսով. «Ինձ Ձեզնից են հեռացրել: Ինձ պահում են վանդակում: Անտարբերությունն է ծնում զուգահեռ աշխարհ: Մոլորակի վրա բոլորս ցմահի կարգավիճակում ենք: Ես սիրում եմ Ձեզ, որովհետեւ Դուք անտարբեր չեք իմ նկատմամբ: Հուսով եմ՝ ներկա կլինեմ հաջորդ գրքիս հավաքին»:

Ողջ միջոցառման ժամանակ հեկեկում էր նրա բժիշկ հայրը, որը երեք անգամ ինսուլտ է տարել: Նա որդու՝ Հայկի եւ կնոջ օգնությամբ հազիվ տեղաշարժվելով՝ եկել էր մասնակցելու 18 տարի անազատության մեջ գտնվող որդու գրքի շնորհանդեսին:

Ներկա էին բազմաթիվ մտավորականներ, Մհերի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը, իրավապաշտպաններ, Մհերի նախկին խցընկերը՝ Գուրգեն Մարտիրոսյանը, որը ներկայացրեց, թե ինչպես բերվեց Մհերը խուց, ինչպիսին էր նա, լրագրող Զարուհի Մեջլումյանը, որին դատապարտյալը նվիրել է իր այս գիրքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031