Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի գերագույն դատարան. «Դինքին սպանել է զինված հանցախումբը»

Մայիս 15,2013 15:20

«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի գերագույն դատարանը այսօր բեկանել է Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ստորին ատյանի կայացրած դատավճիռները այն մասով, ըստ որի` ամբաստանյալները կապ չեն ունեցել հանցավոր կազմակերպության հետ:

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` գերագույն ատյանի վճռում ասված է, որ սպանությունը կատարվել է զինված հանցախմբի կողմից:

Միաժամանակ, գերագույն դատարանը հաստատել է այդ գործով մեղադրվողների նկատմամբ ստորին ատյանի կողմից սահմանված պատժաչափերը:

Թուրքական պարբերականը հայտնում է, որ Դինքի սպանության գործով դատապարտյալները վերստին կկանգնեն Ստամբուլի այն դատարանի առջեւ, որը արձակել է սկզբնական դատավճիռները:

2007 թվականի հունվարին Հրանտ Դինքին «Ակոս»-ի խմբագրատան մոտ սպանած ազգայնական Օգյուն Սամասթը, որի 18 տարին հանցագործության ժամանակ լրացած չէր, 2011 թվականի հուլիսինդատապարտվել է 22 տարի 10 ամսվա ազատազրկման: Սպանությունը պատվիրելու համար մեղադրվող Յասին Հայալը դատապարտվել էցմահ, իսկ Սամասթին սպանության դրդելու համար մեղադրվող Էրհան Թունջելը` 10.5 տարվա ազատազրկման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031