Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 1,1 աստիճանով, մինչդեռ միջազգային ցուցանիշը 0,7 աստիճանն է:
Այսօր կլիմայի միջազգային օրն է։ Այդ առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում կլիմայի ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը նշեց, որ ջերմաստիճանի բարձրացումը էկոլոգիական չէ, այլ մարդու գործունեության արդյունք։
«Գլոբալ ջերմաստիճանը երկրագնդի տարբեր վայրերում տարբեր չափով է բարձրանում, բայց մեզ մոտ ավելի շատ»,- նշեց նա։
Կլիմայի փոփոխությունն ազդում է նաեւ մարդկանց առողջության վրա
Շոգ օրերի թիվը երբ ավելանում է, դա հիմնականում վտանգ է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողների, ծերերի եւ երեխաների համար։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ